Քոչարի թանգարանը նախաձեռնել է «Հայ դյուցազնավեպի քոչարյան պատկերապատումը» ցուցահանդեսը
Կարևորելով արվեստի զորությունը և դերակատարումը ազգապահպանման գործում, և գիտակցելով, որ ազգապահպանումը կարող է իրականանալ միայն ազգային ինքնության արժեքների միջսերնդական փոխանցման միջոցով, Երվանդ Քոչարի թանգարանը նախաձեռնել է «Հայ դյուցազնավեպի քոչարյան պատկերապատումը» ցուցահանդեսը: Այս մասին հայտնում են թանգարանից։
1939թ, երբ նշվում էր մեր էպոսի պայմանական 1000-ամյա հոբելյանը, Քոչարը ստեղծում է «Սասունցի Դավիթ» էպոսի նկարազարդումների շարքը: Նկարազարդումների բնօրինակները տրամադրել է Հայաստանի ազգային պատկերասրահը, ինչի շնորհիվ էլ հնարավոր դարձավ այս ցուցադրության կազմակերպումը:
«Երվանդ Քոչարի թանգարանն անցել է ցուցադրությունների կազմակերպման հայեցակարգային նորատիպ, կոնցեպտուալ ֆորմատի, որն այսօր տարածվում է ողջ աշխարհում: Այս ցուցադրությունը ոչ միայն ներկայացնելու է քոչարյան նկարազարդումները, այլև նորարարական լուծումների, ինքնատիպ գաղափարների կիրառմամբ թանգարանում փորձել ենք ստանալ էպոսյան առասպելական միջավայրը, և փոխանցել այն հիմնական ազդակները, որոնցից ներշնչվելով է Քոչարը ստեղծել իր գրաֆիկական էջերը…»,- հայտնում են Երվանդ Քոչարյանի թանգարանից։
Ցուցահանդեսը կբացվի հոկտեմբերի 22-ին։ Ցուցահանդեսի համակարգողն է Աշոտ Մարաբյանը, վիդեոմոնտաժը՝ Արման Վարդանյանի:
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան