Օպերայի և բալետի թատրոնում՝ Դոնիցետտիի «Սիրո ըմպելիք» օպերայի համերգային կատարումը
Ա.Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում հոկտեմբերի 22-ին և 23-ին կայանալիք իտալացի երգահան Գ.Դոնիցետտիի լավագույն ստեղծագործություններից մեկի՝ «Սիրո ըմպելիք» օպերայի համերգային կատարումը կղեկավարի Իտալիայից հրավիրյալ դիրիժոր Ալեսանդրո Բոնատոն: Օպերայի և բալետի թատրոնց հայտնում են, որ բեմում կլինեն երիտասարդական օպերային ծրագրի արտիստները:
Բոնատոն ծնվել է 1995թ. Վերոնայում: Չնայած իր երիտասարդ տարիքին, 23-ամյա դիրիժորը հասցրել է հաղթել այնպիսի ուշագրավ մրցույթներում, ինչպիսիք են օրինակ «Նիկոլո Մալկոյի անվան երիտասարդ դիրիժորների մրցույթը:
Բոնատոն հանդես է եկել այնպիսի հայտնի նվագախմբերի հետ,ինչպիսիք են Օմանի Թագավորական սիմֆոնիկ նվագախումբը, Լա Սկալայի ֆիլհարմոնիկ նվագախումբը, Դանիայի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը և այլն:
2021թ. հունվարին արդեն նա դարձել է Մարքիջիանա ֆիլհարմոնիկ նվագախմբի գլխավոր դիրիժորը:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան