Ֆրանսիայի դեսպանը Բելառուսից հեռացել է՝ իշխանությունների պահանջով
Բելառուսում Ֆրանսիայի դեսպան Նիկոլա դե Բույան դե Լակոստը լքել է երկիրը։ Կիրակի օրը հայտարարել է ֆրանսիական դիվանագիտական առաքելությունը՝ չբացատրելով, թե ինչու է Բելառուսի ԱԳՆ-ն պահանջել դեսպանի հեռացումը: Այս մասին գրում է Euronews-ը։
Ինչպես հայտնում են բելառուսական լրատվամիջոցները, կոնֆլիկտը տեղի է ունեցել այն պատճառով, որ դե Լակոստը չի մասնակցել նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյին իր հավատարմագրերի հանձնման արարողությանը: Ֆրանսիայի դեսպանատան կայքում տեղադրված հաղորդագրության մեջ ասվում է, որ դիվանագետն իր հավատարմագրերի երկրորդ օրինակը հանձնել է արտաքին գործերի նախարար Վլադիմիր Մակեյին՝ 2020 թվականի դեկտեմբերի 8-ին:
«Բելառուսի ԱԳՆ-ն դեսպանին խնդրեց հեռանալ մինչև հոկտեմբերի 18-ը։ Նա հրաժեշտ տվեց դեսպանատան աշխատակիցներին և տեսաուղերձ փոխանցեց բելառուս ժողովրդին, որը վաղը կհայտնվի դեսպանատան կայքում (երկուշաբթի)», - ասել է դիվանագիտական առաքելության մամուլի ծառայությունը:
Հոկտեմբերի սկզբին դե Լակոստը հանդես եկավ Բելառուսում մահապատժի վերացման օգտին:
Ֆրանսիան, ինչպես Եվրամիության մյուս երկրները, չճանաչեցին անցած տարվա օգոստոսին Բելառուսի նախագահական ընտրությունների արդյունքները: Եվրամիությունը և Միացյալ Նահանգները մի շարք պատժամիջոցներ են ընդունել Բելառուսի դեմ ՝ զանգվածային բողոքի ակցիաները կառավարության կողմից ճնշելուց հետո:
Մարտին Բելառուսը վտարեց Լատվիայի դեսպանատան ողջ անձնակազմին, այդ թվում ՝ դեսպանին՝ հոկեյի առաջնությունում Լատվիայի իշխանությունների կողմից Բելառուսի ընդդիմության դրոշի օգտագործման պատճառով: Օգոստոսին Մինսկը հետ կանչեց ԱՄՆ դեսպան Ջուլի Ֆիշերի նշանակման համաձայնությունը: Այս պաշտոնի համար նա հաստատվել էր դեկտեմբերին և պետք է դառնար Բելառուսում ԱՄՆ-ի առաջին դեսպանը՝ 2008 թվականից ի վեր:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան