Ահազանգ. Թշնամին ստիպել է Ֆեյսբուքին արգելափակել «Բուկինիստ»-ի ֆեյսբուքյան էջը
Թուրք-ադրբեջանական քարոզչամեքենան ջանք չի խնայում հայաստանյան ընկերություններին ճնշելու համար: Այս անգամ թիրախում է հայտնվել մեր գործընկեր «Բուկինիստ» գրախանութը, որը հայրենասիրական գրքեր է տեղադրել իր էջում: Այս մասին տեղեկացնում է Newmag հրատարակչության ֆեյսբուքյան էջը։
«Թշնամին ստիպել է Ֆեյսբուքին արգելափակել էջը` պատճառաբանելով թե Բուկինիստը հայրենասիրական գրքերի քարոզչությամբ է զբաղվում: Թշնամին արդեն երկրորդ անգամ ստիպել է Ֆեյսբուքին արգելափակել Բուկինիստի էջը:
Քանի որ Բուկինիստը ֆեյսբուքում հիմա էջ չունի, մեր գրքասերներին հիշեցնումենք, որ Նոյեմբերի 4-ին Գրքի օրուգիշեր է և Բուկինիստում բոլոր գրքերը բոլոր մասնաճյուղերում վաճառվելու են 30% զեղչով:
Թշնամին դեռ պատասխան է տալու իր բոլոր «Խայտառակ արարքների» համար»,-ասված է հրատարակչության ֆեյսբուքյան էջում։
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան