ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի հատուկ ներկայացուցիչները կժամանեն Հայաստան
Հարավային Կովկասում ՆԱՏՕ-ի նորանշանակ հատուկ ներկայացուցիչ Խավիեր Կոլոմինան այս շաբաթ կայցելի Հարավային Կովկաս: Այս մասին թվիթերում գրել է Կոլոմինան։
«Անհամբերությամբ սպասում եմ հաջորդ շաբաթ Կովկաս՝ իմ առաջին ուղևորությանը: Ես այցելելու եմ Ադրբեջան, Վրաստան և Հայաստան՝ իմ նոր կարգավիճակով՝ որպես Կովկասում և Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի հատուկ ներկայացուցիչ, որպեսզի պարզեմ Կովկասում ՆԱՏՕ-ի ներգրավվածության հետագա ամրապնդման ուղիները»,-գրել է Կոլոմինան:
Հարավային Կովկասում և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը ևս թվիթերում հայտնել է, որ այց է կատարում Բաքու, Թբիլիսի և Երևան։
«Կրկին թռիչք՝ Բաքվում, Թբիլիսիում և Երևանում հանդիպումների համար: ԵՄ-ն իր գործընկերների հետ աշխատում է բարգավաճ և խաղաղ Հարավային Կովկասի համար»,- գրել է ԵՄ հատուկ ներկայացուցիչը՝ հրապարակելով նկար՝ թուրքական ավիաուղիների ինքնաթիռից։
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին