Լավրովը ԿԽՄԿ նախագահի հետ քննարկել է Արցախում հումանիտար իրավիճակը
Հոկտեմբերի 18-ին Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հեռախոսազրույց է ունեցել Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) նախագահ Պավել Մաուրերի հետ: Այս մասին տեղեկանում ենք ՌԴ ԱԳՆ կայքից։
Նշվում է, որ Ռուսաստանի ԱԳՆ ղեկավարության և ԿԽՄԿ-ի միջև շփումները շարունակվում են, ավանդաբար ունեն կառուցողական և բովանդակալից բնույթ:
Հեռախոսազրույցի ընթացքում Սերգեյ Լավրովն ու Պավել Մաուրերը կարծիքներ են փոխանակել աշխարհի տարբեր շրջաններում ճգնաժամերի արձագանքման թեմայի, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղում, Սիրիայում, Աֆղանստանում, Մյանմարում և Ուկրաինայում հակամարտությունների հումանիտար իրավիճակի վերաբերյալ:
Կողմերը պատրաստակամություն են հայտնել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում հետագա բեղմնավոր համագործակցության համար, քննարկել են ԿԽՄԿ-ի գործունեությանը աջակցելու ձևերը:
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին