Հին Օլիմպիայում հանդիսավոր պայմաններում վառվել է ձմեռային օլիմպիական խաղերի ջահը
Հին Օլիմպիայում այսօր հանդիսավոր պայմաններում վառվել է Պեկինում 2022թ. անցկացվելիք ձմեռային օլիմպիական խաղերի ջահը:
ՀԱՕԿ-ի փոխանցմամբ՝ միջոցառմանը ներկա էին Հունաստանի նախագահ Կատերինա Սակելարոպուլուն, միջազգային օլիմպիական կոմիտեի (ՄՕԿ) առաջնորդ Թոմաս Բախը, Հունաստանի ԱՕԿ-ի ղեկավար Սպիրոս Կապրալոսը և պաշտոնական այլ անձինք: Համավարակի սահմանափակումների պատճառով հանդիսականներին չեն թույլատրել մասնակցել միջոցառմանը:
Ջահի կրակը պարաբոլիկ հայելու միջոցով, արևի ճառագայթներից վառել է գլխավոր քրմուհի, դերասանուհի Քսանտի Գեորգիուն: Տեղի է ունեցել հին ավանդույթների վրա հիմնված թատերական ներկայացում:
Հունաստանում փոխանցավազքի առաջին ջահակիրը լեռնադահուկորդ Իոաննիս Անտոնիուն է, որը Հունաստանի հավաքականի դրոշակակիրն է եղել «Փհենչհան-2018»-ում:
Վաղը ՝ հոկտեմբերի 19 -ին կրակը պաշտոնապես չինական պատվիրակությանը կհանձնվի «Պանատինաիկոս» ստադիոնում:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան