Իսպանիան դիվանագիտական ներկայացուցչություն կբացի Երևանում
Իսպանիան նախատեսում է դիվանագիտական ալեհավաքներ բացել Հայաստանում, Բելառուսում և Ուզբեկստանում 2022 թվականի ընթացքում՝ համապատասխան Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի երկրների հետ երկկողմ հարաբերությունների ամրապնդման ցանկությամբ: Այդ մասին հայտարարել է Իսպանիայի արտաքին գործերի, Եվրոպական միության և համագործակցության նախարար Խոսե Մանուել Ալբարեսը։
Ներկայացուցչությունների բացման մասին ասվում է երկրի գլխավոր բյուջեի նախագծում (PGE), որտեղ Կառավարությունն ակնկալում է, որ «կառուցվածքային երկխոսություն կխթանվի ԵՄ Արևելյան հարևանության երկրների և Կենտրոնական Ասիայի հանրապետությունների հետ», գրում է El Diario-ն։
Իսպանիան դեսպանատներ ունի Վրաստանում և Ադրբեջանում:
Խոսե Մանուել Ալբարեսի գլխավորած գերատեսչությունը նախատեսում է հաջորդ տարվա ընթացքում երկու անգամ ավելցնել այցերը տարբեր երկրներ, քան 2021 թվականին, ինչպես նաև անցկացնել հանդիպումներ և սեմինարներ:
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին