Քաղաքական 16:59 18/10/2021 Հայաստան

«Խաղաղություն» ասվածը ենթադրում է, որ մեր կորուստներն ուղղակի լինելու են խաղաղ ճանապարհով. Աբրահամյան

«Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր, ԱԺ պաշտպանության և անվտանգության մշտական հանձնաժողովի անդամ Տիգրան Աբրահամյանը պաշտպանության նախարարին ուղղված գրության պատասխանը ստացել է: Լրագրողների հետ ճեպազրուցում նա ասաց, որ հարցադրումներ էր արել՝ արդյո՞ք 44-օրյա պատերազմի հետ կապված  անհրաժեշտ վերլուծություններ իրականացվել են, որո՞նք են եղել  հիմնական խնդիրները,  դրանց կարգավորմանն ուղղված ի՞նչ աշխատանքներ են  իրականացվում:

«Գրության մեջ նշվում է, որ Զինված ուժերի Գլխավոր շտաբում շարունակվում են 44-օրյա պատերազմի համապարփակ վերուծության աշխատանքները, վերջինիս  արդյունքների հիման վրա ԶՈւ-ն իրականացնում է կառուցվածքային և  բովանդակային  խորքային բարեփոխումների  գործընթաց, որը ենթակա չէ հրապարակման»,- պաշտպանության նախարարի պատասխանից մեջբերումներ արեց ընդդիմադիր պատգամավորը:

Նա նշեց, որ մի քանի տողանոց գրությունում տեխնիկական առումով կան մեծ հակասություններ. «Մի կողմից նշվում է՝ համապարփակ վերլուծությունը շարունակվում է, մյուս կողմից նշվում է դրանց արդյունքի հիման վրա  ԶՈւ-ն  կառուցվածքային  և բովանդակային խորքային բարեփոխումների գործընթաց է  իրականացնում: Եթե  այդ աշխատանքներն ամբողջությամբ չեն  արվել, ինչպե՞ս կարելի է համակարգում փոփոխություններ իրականացնել:

Ես ինքս դիմել եմ որպես պաշտպանության և անվտանգության մշտական հանձնաժողովի անդամ, և պարզվում է, որ այդ տեղեկատվությունը ոչ միայն փակ է քաղաքացիների համար,  նաև պաշտպանության հանձնաժողովի անդամների համար»:

Տ. Աբրահամյանը նշեց, որ խոսվում է երկրում բարեփոխումների արմատական, խորքային գործընթացի մասին, սակայն չի  կարող երկրում  խորքային այնպիսի մեծ բարեփոխում տեղի ունենա, որի մասին որևէ մեկը չիմանա: Բացի այդ, ըստ նրա, եթե կա հայեցակարգ, որի մասին խոսվում է, մինչև հիմա այն չի շրջանառվել խորհրդարանում, գոնե հանձնաժողովում նույնիսկ փակ քննարկումներ չեն եղել:

«Այս պատասխանն ու Զինված ուժերի Գլխավոր շտաբին ուղղված իմ գրությանը չպատասխանելու  պարագան ինձ ավելի շատ հուշում են, որ իրականում լուրջ աշխատանք չի տարվում, Հայաստանի  քաղաքացին այսօր որևէ ձևով պաշտպանված չէ, խոսքը վերաբերում է և սահմանամերձ հատվածում ապրող մեր հայրենակիցների մասին և առհասարակ: Եթե անվտանգությանը,  պետությանը  վերաբերող հարցերին այս իշխանությունը մոտենում է  այս ձևով, ապա ադրբեջանական կամ թուրքական ցանկացած ագրեսիայի  պարագայում շատ շուտ Հայաստանի բոլոր բնակավայրերը կվերածվեն  սահմանամերձի, դա էլ լավագույն պարագայում: Իրականում իշխանությունն  անվտանգության վերականգնման ուղղությամբ որևէ  լուրջ աշխատանք չի իրականացնում»,-ասաց Տիգրան Աբրահամյանը:

Նա նշեց, որ Փաշինյանն ու այս իշխանությունը պատերազմի հետևանքով ու դրանից հետո 10 շրջան հանձնեցին,  հետո էլ սկսել են «խաղաղության» դարաշրջանը, այսինքն՝  խաղաղություն  ասվածը ենթադրում է, որ մեր կորուստներն ուղղակի լինելու են խաղաղ ճանապարհով, ոչ թե ռազմական:

«Մենք զիջում ենք կամ կորցնում ենք ոչ միայն մեր տարածքները, մենք կորցնում ենք որպես պետություն վերականգնվելու, մրցունակ դառնալու, 5-15 տարի անց մեր ռեգիոնում  որպես  կենսունակ երկիր ներկայանալու հնարավորությունը»,- ասաց նա:

Խոսելով 44-օրյա պատերազմի հանգամանքները քննող հանձնաժողովից ակնկալիքների մասին, ընդդիմադիր պատգամավորն ասաց, որ գործընթաց դեռևս չկա, հանձնաժողովը չի ձևավորվել, բացի այդ փորձագետի անվան տակ փորձում են ներգրավել անձանց, որոնք իրականում ոչ թե փորձագետներ են,  այլ քաղաքական դեմքեր, որոնք  ընտրություններից առաջ և հետո այս կամ այն ձևաչափով շփումների մեջ են եղել իշխանության հետ:

Ինչ վերաբերում է երեկ Գորիսում տեղի ունեցած ընտրությանը, Տիգրան Աբրահամյանն ասաց, որ այդ ընտրության արդյունքը  գորիսեցիների և Գորիս խոշորացված համայնքի մեր հայրենակիցների պատասխանն է այս  իշխանության՝ անվտանգության ոլորտում իրականացրած քաղաքականությանը, քանի որ Գորիսն ու նրա հարակից բնակավայրերը պատերազմից հետո դարձել են սահմանակից, իրենց վրա են զգում ադրբեջանական լկտիություններն ու ագրեսիայի բոլոր հետևանքները:



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

13:00
«Տրանսգենդերային խելագարությանը» ԱՄՆ-ում վերջ կդրվի. Թրամփ
ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ 2025 թվականի հունվարին՝ պետության ղեկավարի պաշտոնը ստանձնելու օրը, վերջ կտա...
Աղբյուր` Panorama.am
12:26
Ռադիոնովա. Այս պահին Պետրոսյանը Ռուսաստանի ամենաուժեղ գեղասահորդուհին է
Անցած շաբաթ կայացել է Ռուսաստանի գեղասահքի առաջնությունը։ Այն անցկացվել է Օմսկում։ Կանանց մենասահքի մրցումներում հաղթող է ճանաչվել Ադելիա...
Աղբյուր` Panorama.am
12:23
Գնդեվազի Սբ Աստվածածին եկեղեցին վերականգնվում է
Ավարտվել են Վայոց ձորի մարզի Գնդեվազի Սբ Աստվածածին եկեղեցու որմնանկարի ամրակայման և վերականգնման աշխատանքները: ԿԳՄՍՆ հասարակայնության հետ...
Աղբյուր` Panorama.am
12:15
Երևանում օդում փոշու քանակությունը նոյեմբերին սահմանային թուլատրելին գերազանցել են 1.8 անգամ, իսկ դեկտեմբերին՝ 3.4 անգամ։ Սիրարփի Հայկազյան
«Համաձայն օդի որակի ինդեքսի, օդի որակի արժեքները բաժանվում են 6  խմբի՝ լավ, չափավոր, անառողջ զգալի խմբերի համար,անառողջ, շատ անառողջ,...
Աղբյուր` Panorama.am
11:56
ԱՄՆ-ում Սուրբ Ծննդյան շոուի ժամանակ դրոնները բախվել են և ընկել մարդկանց վրա
ԱՄՆ-ում Սուրբ Ծննդյան շոուի ժամանակ երկնքում բախվել են մի քանի դրոններ և ընկել մարդկանց բազմության մեջ։ Կան տուժածներ։  Այս մասին հայտնել է...
Աղբյուր` Panorama.am
11:34
Պլանային ջրանջատում Արարատի մարզում դեկտեմբերի 24/25-ին
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված, ս.թ...
Աղբյուր` Panorama.am
11:29
Հանցավոր խումբը կեղծ լիազորագրերի օգտագործմամբ Երևանում կատարել է 18 անշարժ գույքի հափշտակություն
Քննչական կոմիտեի հատուկ կարևորության գործերով քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական վարույթով առերևույթ փաստական տվյալներ են ձեռք...
Աղբյուր` Panorama.am
11:26
Transport.yerevan.am միասնական տոմսային համակարգում քաղաքացին կարող է ընտրել տոմսային փաթեթը
«Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարումներին»,-Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական...
Աղբյուր` Panorama.am
11:24
Գերմանիայում ավելանում են միգրանտների դեմ տրամադրությունները
Գերմանական Մագդեբուրգ քաղաքի կենտրոնում ամանորյա տոնվաճառի փակ կրպակներն են՝ շրջափապատված ոստիկաններով։  Մինչ դատաբժշկական փորձագիտական...
Աղբյուր` Panorama.am
11:23
Հայ արտիստները «Մարդուկ-ջարդուկը» բալետը ներկայացնում են եվրոպացի հանդիսատեսին
Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի բեմում «Մարդուկ-ջարդուկը» բալետի ցուցադրությունից հետո...
Աղբյուր` Panorama.am
11:08
Մաhաgել է ակնաբուժության պրոֆեսոր Ալեքսանդր Մալայանը
Կյանքից հեռացել է ակնաբուժության պրոֆեսոր, Ս.Վ. Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնի հիմնադիր Ալեքսանդր Մալայանը: Լուրը հայտնում են ԵՊԲՀ ռեկտոր...
Աղբյուր` Panorama.am
10:49
Ինձ Նոր տարվա «վատ նվեր արվեց». Ավինյանը՝ իր համար 7 մլն 650 հազ դրամի ավիատոմս գնելու մասին
«Վերջերս ԱՄՆ կատարած այցից հետո տեղեկացա, թե ինչ գնով են ձեռք բերվել ինձ համար նախատեսված տոմսերը։ Անկեղծ ասած, ես ինքս էլ մի փոքր ապշած...
Աղբյուր` Panorama.am
10:47
Որպես անհետ կորած որոնվող 54-ամյա տղամարդը ներկայացել է նախաքննական մարմին
Նոյեմբերի 29-ին հաղորդվել էր 1970 թ. ծնված Կարեն Զալյանի անհետ կորելու մասին: Ոստիկանությունից հայտնում են, որ քրեական ոստիկանության...
Աղբյուր` Panorama.am
10:35
Տասնյակ հազարավոր սերբեր բողոքում են նախագահ Ալեքսանդր Վուչիչի դեմ
Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում տասնյակ հազարավոր մարդիկ կիրակի կրկին ցույցի էին դուրս եկել։ Նրանք իրենց վրդովմունքն են հայտնում նոյեմբերի 1-ին...
Աղբյուր` Panorama.am
10:32
Վիտամին D-ի ավելցուկը ավելի վտանգավոր է, քան պակասը. Մանկաբույժ
Վիտամին D-ի հիմնական աղբյուրը ֆոտոբիոսինթեզն է մաշկում` արևի ուլտրամանուշակագույն ճառագայթների ազդեցությամբ: Առանց արևի ուլտրամանուշակայուն...
Աղբյուր` Panorama.am
10:03
Դեկտեմբերի 23-ին փոխանակման կետերում դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքներն աճել են
ՀՀ բանկերում այսօր՝ դեկտեմբերի 23-ին ժամը 09:00-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում  է 391.77 դրամ՝ նախորդ օրվա վերջի...
Աղբյուր` Panorama.am
09:36
Զուրաբիշվիլին 7 օր ժամանակ է տվել Վրաստանի կառավարությանն ու Իվանիշվիլիին
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին Թբիլիսիում խորհրդարանի շենքի մոտ բողոքի ցույցի ժամանակ իշխանություններին և անձամբ իշխող «Վրացական...
Աղբյուր` Panorama.am
09:27
Անիի տարածաշրջանում մառախուղ է, տեսանելությունը՝ 20 մետր
Դեկտեմբերի 23-ին՝ ժամը 09.00-ի դրությամբ, Սպիտակի ոլորաններում տեղ-տեղ մերկասառույց է։ Անիի տարածաշրջանում մառախուղ է, տեսանելությունը՝ 20 մետր։...
Աղբյուր` Panorama.am
09:24
Մինչ ՀՀ իշխանությունն ինքնաարդարացումների և խոստումների շռայլման փուլում է, Ադրբեջանը մասշտաբային վերազինման է. Աբրահամյան
«Ադրբեջանի և Թուրքիայի պաշտպանական գերատեսչությունների ինտենսիվ փոխայցերը տարբեր շարժառիթներ ունեն, սակայն առաջին հերթին ադրբեջանական...
Աղբյուր` Panorama.am
09:19
Ճշմարտnւթյnւնը մեկն է՝ Արցախը հանձնել է Նիկnլը իր nւuապարկերի և Արցախի իր արբանյակների օգնությամբ. Մետաքսե Հակոբյան
«Նիկոլն ու իր ուսապարկերը 7 երգ գիտեն 7-ն էլ Արցախի Հանրապետության իրենց կողմից հանձնումը քոչվորներին արցախցիների վրա բարդելու մասին...
Աղբյուր` Panorama.am
08:41
Այսօր տեղումներ չեն լինի
Երևան քաղաքում դեկտեմբեր 23-ին, 25-27-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ 24-ի գիշերը հնարավոր է թույլ ձյուն Հանրապետության տարածքում...
Աղբյուր` Panorama.am
08:36
Այսօր բազմաթիվ հասցեներում հոսանքազրկումներ են սպասվում
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 23-ին պլանային նորոգման աշխատանքներ...
Աղբյուր` Panorama.am
08:23
Այս համատեքստում ես գործել եմ մի մեծ սխալ. Փաշինյան
«1994 թվականից ի վեր, այսինքն հրադադարից հետո, մեկնարկի պահից՝ բանակցային գործընթացը եղել է Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի կազմ վերադարձնելու...
Աղբյուր` Panorama.am
08:20
Հրդեհ՝ Վանաձորում
Դեկտեմբերի 22-ին, ժամը 23։00-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վանաձոր քաղաքի...
Աղբյուր` Panorama.am
08:12
Սյունիքի մարզի ավտոճանապարհներին մերկասառույց է
ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ։ Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային...
Աղբյուր` Panorama.am
23:16
Պուտինը Կրեմլում բանակցություններ է վարել Ֆիկոյի հետ
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Կրեմլում բանակցություններ է վարում Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիկոյի հետ։ Այս մասին Telegram ալիքում հայտնել է...
Աղբյուր` Panorama.am
23:02
Խոմեյնին կանխատեսել է Սիրիայում երիտասարդներից կազմված ուժեղ և արժանի դիմադրության խմբի ի հայտ գալը
Մարգարեի դստեր՝ Ֆաթիմա Զահրայի, ինչպես նաև Իմամ Խոմեյնիի ծննդյան տարեդարձին, մի խումբ մարդիկ, անցյալ տարիների ավանդույթի համաձայն, հանդիպել են...
Աղբյուր` Panorama.am
21:15
Սիրիայում կատարվածի մասով Իրանը դեռ իր վերջնական խոսքը չի ասել թե‘ Թուրքիային և թե‘ Ռուսաստանին. Արա Պողոսյան
Քաղաքագետ Արա Պողոսյանը գրում է. «Իմ կարծիքով Սիրիայում կատարվածի մասով Իրանը դեռ իր վերջնական խոսքը չի ասել թե‘ Թուրքիային և...
Աղբյուր` Panorama.am
21:08
Ընդամենը 10 օրից մեզ թալանից փրկողների շնորհիվ կունենանք երկու անգամ ավելի շրջհարկ, տասնյակ անգամ ավելի գույքահարկ. Սամսոն Գրիգորյան
«Կասեցում» քաղաքացիական շարժման համակարգող, գործարար Սամսոն Գրիգորյանը իր Facebook-յան էջում գրել է. «Դե ինչ տիկնայք և...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան
12:25 21/12/2024

Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}