Արմեն Աշոտյան. Պետություն էլ չկա, քանի որ հօդս է ցնդել այն ստեղծող ժողովուրդը
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը գրում է.
«Փաստն անառարկելի է. մենք այլևս պետություն չունենք։
Հայաստանը լոկ այբբենական հիշատակում է, արարողակարգային դետալ, քաղաքական թյուրիմացություն ՄԱԿ-ի անդամ երկրների լատինատառ թվարկման մեջ Argentina-յի և Australia-յի արանքում։
Մենք պետություն այլևս չունենք, ու դա ոչ միայն կապիտուլյանտ ոչնչության պատճառով է։
Պատճառն ավելի խորն է. պետությունները ստեղծվում են ժողովուրդների կողմից։ Մենք այլևս չունենք Հայաստանի Հանրապետություն, քանզի էլ չունենք հայ ժողովուրդ։
Ժողովրդի փոխարեն 29 000 ք. կմ-ի վրա այսօր ապրում է սոսկ հայազգի բնակչություն, կենսաբանական պոպուլյացիա։
Իսկ պոպուլյացիաներին պետություն չի հասնում, լավագույն դեպքում՝ արեալ։
Այսինքն հայերը այլևս ոչ թե քաղաքական էակներ են, այլ էթնոգրաֆիկ ենթատեսակ, որն այս տեմպերով շուտով կհայտնվի նաև Կարմիր գրքում։
Պետություն էլ չկա, քանի որ հօդս է ցնդել այն ստեղծող ժողովուրդը»։
Լրահոս
Տեսանյութեր
Հայոց ցեղասպանության պատմությանն էլ պետք է վերադառնանք, հասկանանք՝ ինչ է տեղի ունեցել և ինչու