Իշխանությունն ասում է՝ Արցախի հետ կապված հարցերով մեզ մի դիմեք. Տիգրան Աբրահամյան
«Իշխանությունն ասում է՝ Արցախի հետ կապված հարցերով մեզ մի դիմեք, այսինքն նրանք իրենց ձեռքերն արդեն լվացել են և որևէ պատասխանատվություն, բացի հումանիտար բնույթի հարցերից, իրենց վրա չեն զգում»,- ԱԺ-ում ճեպազրույցում ասաց «Պատիվ ունեմ» խմակցության պատգամավոր, անվտանգության հարցերով փորձագետ Տիգրան Աբրահամյանը:
Նրա խոսքով, հումանիտար, սոցիալական ուղղվածության գործառույթներն էլ իրականացվում են մեկ նպատակով՝ թույլ չտալ, որպեսզի իրենց իշխանությունն այստեղ որևէ ձևով խնդիրներ ունենա, այսինքն սոցիալական դժգոհություն նոր օջախներ չստեղծվեն:
Տ.Աբրահամյանն ասաց, որ Արցախում տեղակայված ռուսական խաղաղապահ զորախումբն ունի անվտանգություն ապահովելու գործառույթ, բայց դրան զուգահեռ կա պաշտպանության բանակ, որի արդիականացումն այսօր հրատապ է, մարտունակություն բարձրացմանն ուղղված հարցերն առաջանային են, պետք է իրականացվեն, այսինքն ցանկացած իրավիճակի համար պետք է ունենանք լուծումներ:
Նա հիշեցրեց, որ խաղաղապահ զորախումբը 5 տարի ժամկետով է, և հայտնի չէ, թե հետո քանի անգամ կերկարաձգվի, սցենարային առումով ինչ կլինի 5, 10,20 տարի անց:
«Ցանկացած պարագայում Արցախի պաշտպանության բանակը, ՀՀ զինված ուժերը պետք է ունենան այնպիսի մակարդակ, որն առաջին հերթին կկանխի արյունահեղությունը, լայնամաշստաբ պատերազմն Արցախում, կկարողանա պատերազմի ժամանակ ապահովել Հայաստանում և Արցախում ապրող մեր հայրենակիցների անվտանգությունը»,- ասաց Տ. Աբրահամյանը:
Հարցին, թե սահմանազատման աշխատանքների հետ կապված պատգամավորը հարցով դիմել էր Նիկոլ Փաշինյանին, թե հնարավո՞ր է Արցախից մի շարք գյուղեր անցնեն հակառակորդի տիրապետության տակ, նա էլ պատասխանել էր, որ տեղանուններով չի պատկերացնում, քարտեզներով պետք է աշխատել, Տ. Աբրահամյանն ասաց, որ գրավոր է դիմել նույն հարցով, պատասխանել է՝ այդ թեմայով դեռևս բանակցություններ չեն տարվում:
«Այսինքն, իշխանությունը չի երաշխավորում, որ բանակցությունների վերսկսման պարագայում, իսկ դա նախատեսված էր առաջիկա երեք տարվա համար, չի ունենալու սկզբունքային դիրքորոշում չընտրելու, չհաստատելու մի այնպիսի ճանապարհ, որի պայմաններում Շուշիի և Քաշաթաղի շրջանի այդ բնակավայրերը չեն հայտնվի Ադրբեջանի վերահսկողութան տակ: Կամ՝ այս իշխանությունն արդեն պայմանավորվել է հանձման շուրջ կամ հնարավորությունը չի տեսնում այնպիսի բանակցություններ վարելու, որի պայմաններում այդ բնակավայրերը չեն հանձնվի Ադրբեջանին»,- ասաց Տիգրան Աբրահամյանը:
Հարակից հրապարակումներ`
- Սահմանագծի Սոթք-Խոզնավար հատվածում ադրբեջանցիները հետքայլ կատարելու մտադրություն չունեն. Աբրահամյան
- Խաղաղության դարաշրջա՞ն, թե՞ իրականում խաղաղ հանձնում. Տիգրան Աբրահամյան
- Տիգրան Աբրահամյան. ԳՇ պետին խորհուրդ եմ տալիս ինձ հունից չհանել
- Տիգրան Աբրահամյան. Ադրբեջանական սադրանքների քաղաքականությունը շարունակվելու է
- Մինչև ՀՀ-ում անվտանգային համակարգը չվերականգնվի՝ զիջողի դիրքերից ենք հանդես գալու. Տիգրան Աբրահամյան
- Գորիս-Կապան միջպետական ճանապարհին ադրբեջանցիները ենթակառուցվածքային մեծ աշխատանքներ են տանում. Տիգրան Աբրահամյան
- Տիգրան Աբրահամյան. Հիմա հարց ոստիկանապետին. ինչո՞վ եք զբաղված
- Ձեր հայտարարությունները որևէ համատեքստում ո՛չ հասկանալի են, ո՛չ ընկալելի. Տիգրան Աբրահամյանը՝ Փաշինյանին
- Իշխանությունն ակնհայտորեն թաքցնելու բան ունի, որը փորձում է ամեն գնով թաքցնել. Տիգրան Աբրահամյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան