ԱԿԲԱ Բանկ. Մասիսում ջայլամաբուծարան է հիմնվել
Մասիսի ջայլամաբուծական ֆերմայի հիմնադիր Արմենակ Ասատրյանը 4 տարի առաջ է տեղափոխվել Հայաստան: Ուսումնասիրել է միջազգային փորձն ու իրագործել ջայլամաբուծարան ստեղծելու գաղափարը։
Ակբա բանկի փոխանցմամբ, այժմ Մասիսի ջայլամաբուծական ֆերմայում 100 ջայլամ կա: Նրանց խնամքը սկսվում է ինկուբատորից. փոքրիկ ջայլամներին Արմենակն է օգնում աշխարհ գալ։ Այս թռչունները մեկ օրում մեծանում են 1 սանտիմետրով և հավաքում 200 գրամ քաշ։
Ջայլամաբուծարան ստեղծելու հեռանկարային գաղափարին հավատաց գործընկերը՝ Ակբա բանկը։ Ջայլամաբուծարանի տարածքում առաջիկայում նոր նախագծեր կլինեն՝ ջայլամի մսի պահածոների գործարանից մինչև կաշվի վերամշակում։
«Էս են բիզնեսը չի, որ կարող է ամեն մարդ անել: Պետք է սիրես, մեծ գումար ներդնես, իսկ գումար ներդնելուց հետո պետք է մի քանի տարի սպասես, որ արդյունք ստանաս։ Ակբա բանկը հավանեց իմ գաղափարը, ընդունեց իմ բիզնես պլանն ու օգնեց ինձ»,- նշում է Մասիսի ջայլամաբուծական ֆերմայի հիմնադիր Արմենակ Ասատրյանը:
Հարակից հրապարակումներ`
- Ակբա բանկ. հեռախոսահամարի միջոցով ստացեք և կատարեք միջազգային փոխանցումներ
- Ակբա բանկը ՓՄՁ-ների համար անվճար բիզնես դասընթացներ է կազմակերպել
- Անհպում, արագ և նորարարական վճարումներ Ակբա բանկից
- Ակբա բանկը բաժնետոմսեր է թողարկել
- Ակբա բանկը, «ՄոբիԴրամ»-ը և «Ֆյուչր Փեյմենթ Սիսթեմս»-ը՝ վճարումների նորարարական համակարգ
- Գործարկվել է Ակբա բանկի 63-րդ մասնաճյուղը
- Ակբա բանկ. 5 միլիոն դոլար կուղղվի Հայաստանում «կանաչ» տնտեսությունների ֆինանսավորմանը
- Ակբա բանկ. Ծափաթաղում հիմնվել է գերժամանակակից արևային կայան
- Ակբա բանկ. 10 միլիոն ԱՄՆ դոլար կուղղվի «կանաչ» տնտեսությունների և ՄՓՄՁ–ների ֆինանսավորմանը
- Ակբա բանկ. ՌԴ-ից դրամական փոխանցումներ ստացեք հեռախոսահամարի միջոցով