Գորիսի քաղաքապետի ՔՊ-ական թեկնածու. Պատվով ենք պարտվել
Գորիսի քաղաքապետի՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության թեկնածու Վլադիմիր Աբունցը հայտարարում է, որ պատվով են պարտվել։
«Եթե իրոք արդար ընտրություն էր, ես խնդիր չունեմ»,- ասել է նա։
Թե որն է պարտության պատճառը, Աբունցը չի կարող ասել։ Նշում է, որ խախտումներ են նկատել, թե ինչ խախտումներ, չի կարող ասել։
Հիշեցնենք, որ Գորիսի քաղաքապետի ընտրություններում հաղթանակ է տոնել Առուշ Առուշանյանը, որը գտնվում է անազատության մեջ։
Հարակից հրապարակումներ`
- Եթե Առուշ Առուշանյանն այստեղ լիներ, հաղթանակը կնվիրեր պատերազմում նահատակված մեր տղաներին. Մենուա Հովսեփյան
- Առուշանյանի շտաբում տոնում են հաղթանակը. «Տեղի ունեցավ այն, ինչ պետք է տեղի ունենար»
- Շուռնուխում հաղթել է Առուշ Առուշանյանը
- Ամբողջ խուզարկության գործընթացն ապօրինի է. Առուշանյանների պաշտպան
Լրահոս
Տեսանյութեր
Ուղեվարձերի գումարի ավելացման վերաբերյալ քաղաքապետարանի հրապարակած թվերը ծիծաղելի են ու ամոթալի. Բաբկեն Պիպոյան