Գուտերեշ․ Պատվաստանյութերի բաշխման անհավասարությունը թույլ է տալիս COVID-19-ի տարբերակների զարգացում և տարածում
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը հայտարարել է, որ աշխարհում կորոնավիրուսի դեմ պատվաստանյութերի բաշխման անհավասարությունը հանգեցնում է նոր շտամների առաջացման և տարածման:
«Պատվաստանյութերի անհավասարությունը թույլ է տալիս COVID-19-ի տարբերակների զարգացում և տարածում՝ աշխարհը դատապարտելով ավելի շատ մահացության և երկարաձգելով տնտեսական անկումը»,- գրել է Գուտերեշը Twitter-ում:
Նա նշել է, որ առանց պատվաստումների բաշխման «համակարգված, հավասար մոտեցման» հնարավոր չի լինի հասնել «որևէ երկրում» վարակի դեպքերի թվի նվազմանը:
Ըստ Հոփկինսի համալսարանի տվյալների՝ աշխարհում հայտնաբերվել է COVID-19-ի ավելի քան 240,6 միլիոն դեպք, և մահացել է գրեթե 4,9 միլիոն մարդ: Ընդհանուր առմամբ, ամբողջ աշխարհում կատարվել է ավելի քան 6,6 միլիարդ կորոնավիրուսային պատվաստում:
Vaccine inequality is allowing #COVID19 variants to develop & run wild, condemning the world to more deaths & prolonging an economic slowdown.
— António Guterres (@antonioguterres) October 18, 2021
Without a coordinated, equitable approach, a reduction of cases in any one country will not be sustained over time.