Լլոյդ Օսթին. ԱՄՆ-ը պատրաստ է ամրապնդել Վրաստանի պաշտպանունակությունը
Վաշինգտոնը մտադիր է օգնել ընդլայնել Վրաստանի պաշտպանունակության հնարավորությունները, ինչպես նաև Արևմուտքի հետ մերձեցումը: ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ այդ մասին կիրակի օրը Twitter-ում գրել է Պենտագոնի ղեկավար Լլոյդ Օսթինը:
ԱՄՆ պաշտպանության նախարարը նշել է, որ իր ինքնաթիռը վայրէջք է կատարել հանրապետությունում: «ԱՄՆ-ը հավատարիմ է Վրաստանին օգնելու ամրապնդել պաշտպանունակությունը, խթանել նրա եվրաատլանտյան ինտեգրումը, և ես անհամբերությամբ սպասում եմ այստեղ նախատեսված հանդիպումներին»,- հավելել է նա:
Ավելի վաղ Պենտագոնը հայտնել էր, որ Օսթինը, նախքան Բրյուսելում ՆԱՏՕ-ի պաշտպանության նախարարների հանդիպմումը, կայցելի Վրաստան, Ուկրաինա և Ռումինիա: Այցերի ճշգրիտ ժամկետները չեն հաղորդվում: Ըստ Հյուսիսատլանտյան դաշինքի ավելի վաղ հրապարակված տեղեկատվության՝ ՆԱՏՕ-ի երկրների պաշտպանության նախարարների հանդիպումը տեղի կունենա Բրյուսելում հոկտեմբերի 21-22-ը: Այն նախագահելու է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը:
Կիրակի օրը Պենտագոնը հայտարարել է, որ Օսթինը և՛ Վրաստանում, և՛ Ուկրաինայում ընդգծելու է, որ ՆԱՏՕ-ի դուռը բաց է և կոչ է անելու այս երկրներին կատարել անհրաժեշտ փոփոխությունները, որպեսզի նրանք կարողանան պաշտպանական դաշինքին անդամակցելու իրավունք ունենալ:
Ըստ ԱՄՆ ռազմական գերատեսչության՝ Վրաստան կատարելիք այցի ընթացքում Օսթինը կհանդիպի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի և պաշտպանության նախարար Ջուանշեր Բուրչուլաձեի հետ:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա