Սոս Սարգսյանի անվան Համազգային թատրոնն իր 30-ամյակի առիթվ մի լավ նվեր է ուզում
Սոս Սարգսյանի անվան համազգային թատրոնը սկսել է իր 30-րդ թատերաշրջանը՝ այն նվիրելով Հայաստանի Հանրապետության անկախության 30-ամյակին: Ասուլիսում ասաց Համազգային թատրոնի տնօրեն Արման Նավասարդյանը: Նա նշեց, որ մի շարք ծրագրեր ունեն կապված 30-ամյակի հետ. նախ հուրախաղերի ու փառատոների մասնակցություն ունեն և իրենց բոլոր շրջագայությունները նվիրում են 30-ամյակին:
Արմեն Նավասարդյանն ասաց՝ թատրոնն իր 30-ամյակին մի լավ նվեր է ուզում ու, կարծում է, կլինի, արդեն որոշակի նշույլներ երևում են:
«Խոսքը թատրոնի շենքի մասին է, եթե ոչ 30-ամյակի շրջանակներում, ապա 31-ամյակին, հուսանք, վերջապես կունենանք երկար սպասված շենքը»,- ասաց թատրոնի տնօրենը:
Նա նաև հայտնեց, որ հոբելյանական թատերաշրջանը կառանձնացվի նոր ներկայացումներով ու խաղացանկի թարմացմամբ:
Թատրոնի գեղարվեստական ղեկավար Նարինե Գրիգորյանը տեղեկացրեց, որ առաջիկայում ունեն պրեմիերա. հոկտեմբերի 29-30-ին, Ամերիկյան դեսպանատան ֆինանսավորմամբ, կբեմադրվի Օ. Հենրիի նովելների հիման վրա ստեղծած «Եվ նորից գարուն» ներկայացումը, 5 նովելի հիման վրա կազմված, որտեղ նովելները տարվա եղանակների նման հերթագայում են իրար՝ գարուն, ամառ, աշուն, ձմեռ և նորից գարուն:
«Կա հատկանշական մի բան՝ նորից գարուն կարող է լինել և դա մեզնից է կախված՝ երկրի առումով, մեր ներքին հոգեվիճակի առումով: Այս ներկայացումը շատ եմ կարևորում, քանի որ այստեղ հոգու գեղեցկության, անձնազոհության, սիրո մասին ենք պատմում, որպեսզի հանդիսատեսի հոգին թրթռա նորից ապրելու ցանկությունից, իրար լավագույնը տալու, իրարով ապրելու և ապրեցնելու գաղափարով»,- նշեց նա:
Նարինե Գրիգիգորյանը նաև հայտնեց, որ հոկտեմբերի 24-ին՝ Սոս Սարգսյանի ծննդյան օրը, թատրոնում կլինի Սոս Սարգսյանի բեմադրությունը, որը երբեք չի հնանում:
Նա ասաց, քանի որ տարին ամերիկյան է հայտարարված, առջևում՝ հունվարին, կլինի նաև նոր պրեմիերա: Ունեն նաև թատերայնացված ընթերցանություններ, նոր պիսներ են թարգմանվել, որոնք առաջիկայում կներայացվեն հանդիսատեսին: Թատրոնի մեկ այլ խումբ հյուրախաղերով հանդես կգա նաև Արցախում, ինչը իրենց համար կարևորագույն նպատակներից է:
Խոսելով Խաղաղօվկիանոսյան միջազգային փառատոնի արդյունքների մասին՝ Արման Նավասարդյանը նշեց. «Խաղաղօվկիանոսյան միջազգային փառատոնը ծնվեց Մոսկվայի Չեխովյան միջազգային փառատոնից: Այնտեղ մենք ստացանք հրավերը մասնակցելու Վլադիվոստոկում կայանալիք Խաղաղօվկիանոսյան առաջին փառատոնին: Իրենց ասելով՝ աշխարհի յոթ լավագույն թատրոններ էին մասնակցում փառատոնին: Հանդես ենք եկել «Փափլիկը» ներկայացմամբ, հանդիսատեսը շատ տպավորված էր»:
Նարինե Գրիգորյանը հավելեց, որ փառատոնի գլխավոր տնօրենն առաջարկել է Համազգային թատրոնի հետ համատեղ նախագիծ իրականացնել:
«Իսկապես հայ թատրոնը մեծ քայլ է անում միջազգային մեծ շուկա, վստահ եմ, որ հայ թատրոնը մեծ խոսք է ասելու համաշխարհային շուկայում»,- ասաց Թատրոնի գեղարվեստական ղեկավար Նարինե Գրիգորյանը:
Հարակից հրապարակումներ`
- Քանդելը, միավորելն ամենահեշտ ձևն է. Համազգային թատրոնի տնօրեն
- Սոս Սարգսյանի անվան Համազգային թատրոնի 30-ամյակին նվիրված կլինեն պրեմիերաներ, նոր նախագծեր
- Չեխովյան փառատոնի տնօրենն ասել է՝ հայկական «Փափլիկը» ներկայացումը ամեն տեղ կարելի է ցուցադրել
- Համազգային թատրոնի «Փափլիկը» ներկայացման աննախադեպ հաջողությունը՝ Չեխովյան հեղինակավոր փառատոնում
- Նարինե Գրիգորյանը՝ պայծառ աստղ Հայաստանի թատերական կյանքում. Չեխովյան փառատոն
- Համազգային թատրոնը «Փափլիկը» ներկայացմամբ կմասնակցի Չեխովյան 15-րդ փառատոնին
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան