Ոստիկանությունը հրապարակել է ուժեղացված ծառայության արդյունքները
Պարեկային ծառայության Երևանի գնդի ոստիկանները հոկտեմբերի 15-ի գիշերը ուժեղացված ծառայություն են իրականացրել մայրաքաղաքում։
Հրահանգավորումից հետո պարեկներն անցան ուժեղացված ծառայության, որի ընթացքում հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների մի քանի տասնյակ խախտում։
Ոստիկանությունից հայտնում են, որ հայտնաբերվել է ոչ սթափ վիճակում մեքենա վարող՝ 3, առանց վարորդական վկայականի՝ 2, ժամկետանց վարորդական վկայականով՝ 2 անձ, 11 անձ էլ մեքենան վարել է՝ չունենալով տվյալ տրանսպորտային միջոցը վարելու համար համապատասխան կարգ։
1 տրանսպորտային միջոց շահագործվել է փոխարնիված համարանիշերով, 7-ը՝ առանց ԱՊՊԱ պայմանագրի։
Հայտնաբերվել է ստանդարտին չհամապատասխանող լուսային ու ձայնային ազդանշաններով 2 մեքենա։
Ուժեղացված ծառայության ընթացքում պարեկները բացահայտել են ապօրինի թմրաշրջանառության 2 դեպք, հայտնաբերել մահակներ ու դանակներ, ինչպես և հանցագործություն կատարելու կասկածանքով ոստիկանության տարածքային ստորաբաժանումներ բերման են ենթարկել 10-ից ավելի անձի։