Պեսկովը հայտարարել է, որ Ռուսաստանը ոչ ոքի չի սպառնում
«Ռուսաստանը ուժեղ երկիր է, որը գործընկերների է փնտրում ԵՄ-ում և ոչ մեկի համար վտանգ չի ներկայացնում»,- ըստ «ՌԻԱ ՆՈՎՈՍՏԻ» գործակալության, ասել է Պեսկովը «France 5» հեռուստաալիքին։
Այսպես նա պատասխանել է լրագրողի հարցին՝ ցանկանում է արդյոք Ռուսաստանը, որ Եվրոպան բաժանվի:
«Մենք բոլորովին հետքրքրված չենք դրանում: Մենք հետաքրքրված ենք նրանում, որ Եվրոպայի երկրները բարգավաճեն, սակայն բոլորը լինեն մեկը մյուսից անկախ»,- ասել է Կրեմլի ներկայացուցիչը:
Լրագրողը մտավախություն է հայտնել նաև Ուկրաինայի սահմանների մոտ ռուսական զորքերի «կուտակման» պատճառով:
Պեսկովն ընդգծել է, որ Մոսկվայում կարող են հասկանալ նման մտքերը, սակայն կոչ է արել ուսումնասիրել առկա իրավիճակի մասին տեղեկությունը: Մասնավորապես, ինչպես Պեսկովը նշել է, ռուսական զորքերի տեղաշարժից առաջ ՆԱՏՕ-ի զորավարժություններ են անցկացվել:
Հարակից հրապարակումներ`
- Պուտինը խոսել է տարբեր ոլորտներում Հայաստանի հետ համագործակցության մասին
- Պուտինն՝ Արցախում իրավիճակի մասին․ Վատ խաղաղությունն ավելի լավ է, քան լավ պատերազմը
- Պեսկովը հաստատել Է Պուտինի և Զելենսկու հանդիպման մասին բանակցությունները
- Պեսկովը պատմել է, թե ինչպես է Պուտինը մտադիր տոնել իր ծննդյան օրը
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում