Ռուսաստանում ողջ համաճարակի ընթացքում գրանցվել է կորոնավիրուսի վարակման առավելագույն դեպք
Ռուսաստանում կորոնավիրուսային վարակի հաստատված դեպքերի թիվը մեկ օրում ավելացել է 34,325-ով․ սա նոր առավելագույնն է համաճարակի սկզբից ի վեր: Դեպքերի ընդհանուր թիվը գերազանցել է 8 միլիոնը և կազմել 8,027,012։ Այս մասին գրում է Tass-ը՝ հղում անելով այսօր հրապարակված հիվանդության դեմ պայքարի օպերատիվ շտաբի տվյալներին:
Այսպես կոչված ակտիվ դեպքերի թիվը, այսինքն՝ այս պահին բուժում ստացող հիվանդների թիվը հասել է 785 647-ի։
Կորոնավիրուսից ապաքինված ռուսաստանցիների թիվը մեկ օրում ավելացել է 16 431-ով՝ հասնելով 7 017 055-ի:
Ռուսաստանում կորոնավիրուսից մահացածների թիվն ավելացել է օրական 998-ով՝ հասնելով 224 310 -ի: