Զենքի սև շուկայում Բաքուն տարանցիկ կենտրոն՝ ահաբեկչական խմբերին զինամթերք ապահովելու առումով
Իրանական թելեգրամյան ալիքները հրապարակել են կարևոր փաստաթղթեր՝ կապված զենքի սև շուկայում ահաբեկիչներին զինամթերք ապահովելու գործում Ադրբեջանի կենտրոնական դերի հետ։ Այս մասին գրում է «Հայաստան-Իրան ռազմավարական համագործակցության զարգացման կենտրոնի» հիմնադիր Փույա Հոսսեինին։
«Բուլղարիայում Ադրբեջանի Հանրապետության դեսպանության փաստաթղթերը, որոնք կոտրվել և բացահայտվել են 2017 թվականին, ցույց են տալիս, որ Բաքվի ղեկավարությունը օգտագործում է Silk Way ավիաընկերության գաղտնի և դիվանագիտական թռիչքները ՝ սև շուկայում զենք մատակարարելու համար: Այդ փաստաթղթերում տեսանելի է Սաուդյան Արաբիայի պատվերով՝ Սիրիայում ԻԼԻՊ-ի ահաբեկչական խմբավորումներին զենքի մատակարարումը:
Զենքի սև շուկայում Բաքուն հանդիսանում է տարածաշրջանում ռազմական սպառազինության տարանցիկ կենտրոն՝ ահաբեկչական խմբերին զինամթերք ապահովելու առումով, որոնց աջակցում են Թուրքիան, Սաուդյան Արաբիան և այլ տերություններ»,-գրել է Հոսսեյնին՝ հրապարակելով փաստաթղթերի հղումները:
Հիշեցնենք, որ ԱՊՀ ղեկավարների հետ վիրտուալ հանդիպմանը Ադրբեջանի նախագահ Ալիևը պնդումներ արեց, թե Հայաստանը, Իրանի հետ համաձայնության գալով, մոտ 30 տարի օգտագործել է Ադրբեջանի Հանրապետության նախկին օկուպացված տարածքները՝ Եվրոպա թմրանյութերի տեղափոխելու համար։ Իրանն արձագանքելով այս հայտարարությանը, նշեց, որ Բաքվի հայտարարություններն անհիմն են ու դրանց համապատասխան արձագանք կտրվի։ Իրանի Ազգային Անվտանգության Բարձրագույն Խորհրդի քարտուղար Ալի Շամխանին Բաքվին հորդորեց զգույշ լինել՝ սատանայի թանկ գին ունեցող թակարդներից։
Հարակից հրապարակումներ`
- Իրանից Ալիևին հորդորում են զգույշ լինել ու սպառնում պատասխան տալ
- Իրանի ԱԳՆ խոսնակ․ Բաքվի անհիմն հայտարարություններին համապատասխան արձագանք կտրվի
- Ալիևը Հայաստանին ու Իրանին մեղադրեց թմրանյութերի շրջանառության ու ահաբեկիչներ պատրաստելու մեջ
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան