Դադիվանքում ապրող հոգևորականները 6 ամիս է փակված են այնտեղ. Բագրատ Սրբազան
«Մեր ժողովուրդն ապրում է թե՛ ֆիզիկական, թե՛ հոգևոր ծանր և դժվարին իրավիճակում․ բայց ողջ ժողովուրդը, ազգը չի այդպես, ես չեմ ուզում, որ մենք մեզ խաբած լինենք։ Ազգի մի հատվածն է այդպես՝ գիտակցություն ունեցող հատվածը»,- Տավուշի թեմի հաղորդմամբ ասել է Տավուշի թեմի առաջնորդ Գերաշնորհ Բագրատ Եպիսկոպոս Գալստանյանը ՀԱԵ ԱՄՆ Արևմտյան թեմի Սուրբ Ղևոնդյանց մայր տաճարում ոքարոզի ժամանակ։
Նա նշել է. «Դա քիչն է, բայց հենց քիչն է հաղթելու։ Քիչն է ճշմարտությունը և քիչն է հաղթանակողը։
Պատերազմի օրորին ամեն վայրկյանն ապրեցիք ոչ միայն ցավի, այլ նաև հաղթանակի տեսիլքով։ Սա պիտի չվերջանա։ ՀԱՂԹԱՆԱԿԻ տեսիլքը պիտի ՉԱՎԱՐՏՎԻ, անկախ նրանից, թե մենք ինչ հանգրվանում ենք այսօր գտնվում։
Մեր ՄԱՅՐԸ հիվանդ է այսօր, խոցված է, բայց մեռած չէ։ Մենք իրավունք չունենք սպանելու նրան։ Այցելե՛ք, վերադարձե՛ք տուն։
Իմ խնդրանքն է ձեզ․ այսօր է ժամը, եթե ոչ ամբողջությամբ, ապա գոնե ավելի հաճախ վերադառնալու Հայաստան, վերադառնալու Արցախ»։
Գերաշնորհ Բագրատ Եպիսկոպոս Գալստանյանը քարոզի ժամանակ խոսել է Դադիվանքում ապրող հոգևորականների մասին, ովքեր, սրբազանի խոսքով, 6 ամիս է փակված են այնտեղ. «6 ամիս դուրս չեն եկել այնտեղից, փակված են, արգելված է ելքն ու մուտքը։ Այսպիսի հերոսական ճակատամարտի մեջ են մեր հոգևոր եղբայրները՝ գտնվելով գերեվարված Դադիվանքում»։
Հարակից հրապարակումներ`
- Պատերազմը և դրա ընթացքն ավելի սարսափելի չէ, քան դրանից հետո տեղի ունեցածը. Բագրատ Սրբազան
- Ցավակցողն է, որ ցավակցվելու է, հատկապես նրանք, որոնք ճանապարհի կեսից որոշեցին իրենց մարմիններն ավելի գնահատել, քան մեր ազգի հոգին. Բագրատ Սրբազան
- Իրենք արյունով գնեցին մեր երկիրը, մենք թանաքով մատնեցինք այն. Բագրատ Սրբազան
- Վերադառնալու ենք Արցախ աշխարհ՝ որքան էլ որ դա շատերի համար լինի բեռ, լինի հոգնություն. Բագրատ սրբազան
- Նրանց կիսատ գործը Հաղթանակով հավերժացնելու. Բագրատ Սրբազան
Լրահոս
Տեսանյութեր
Գրետա Թունբերգ. Երկերեսանիություն ու կեղծավորություն է, որ COP29-ը տեղի է ունենում Ադրբեջանում