Ես կառավարությանն առաջարկ եմ անում՝ Google-ի սեփականատերերի հետ լուրջ աշխատանք տանել. Գեղամ Նազարյան
«Ես մեր ՊՆ-ին, ԱԱԾ-ին և կառավարությանն առաջարկ եմ անում՝ Google-ի սեփականատերերի հետ լուրջ աշխատանք տանել, որովհետև Google-ի բոլոր քարտեզներով նույնիսկ Խորհրդային Հայաստանի և Խորհրդային Ադրբեջանի սահմանը շատ կոպիտ ձևով խախտված է՝ հօգուտ Ադրբեջանի»,- ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանը:
Նրա խոսքով՝ Հայաստան եկած զբոսաշրջիկները, ՀՀ տարածք մտնող բեռնատարների վարորդներն առաջնորդվում են այն քարտեզներով, որոնք ադրբեջանական կողմի պահանջով այնպիսի երթուղիներ են առաջարկում, որոնք իրականում ոչ մի կապ չունեն սահմանի հետ:
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանն էլ դժգոհեց, որ սահմանային իրավիճակի վերաբերյալ տեղեկություն ստանալու նպատակով բազմաթիվ հարցումներ է ուղարկել ՊՆ, սակայն դրանցից որևէ մեկին հստակ պատասխան չի տրվել՝ մեկնաբանելով, թե հարցը իրենց լիազորություններից դուրս է:
«Կապան-Գորիս ճանապարհի հետ կապված ես ՊՆ-ին հարցում էի ուղարկել, որպեսզի հասկանանք՝ մեր հայրենակիցներն անվտանգային ի՞նչ երաշխիքներ ունեն այդ ճանապարհով երթևեկելիս։ ՊՆ-ն ասում է՝ մենք դրա հետ կապված ոչինչ չունենք ասելու, մեր լիազորություններից դուրս է»,-տեղեկացրեց պատգամավորը։
Նրա խոսքով՝ երբ հարցով դիմել է պարզելու, թե ինչպե՞ս է ստացվել, որ Հայաստանի զինուժը հետ է քաշվել, ՊՆ-ից արձագանքել են՝ այն իրենց լիազորություններից դուրս է: «Բա լավ, ի՞նչ հարցի կարող եք պատասխանել»,- հռետորական հարց հնչեցրեց Աննա Գրիգորյանը։
Նա պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյանին հարցրեց, թե Սյունիքում ունե՞նք պետական սահման, ինչին արձագանքեց ՔՊ խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանը։
«Այո, բազմաթիվ անվտանգային հարցեր կան, որոնք չի կարելի քննարկել հանրային հարթակում, կարելի է քննարկել այլ վայրերում»,- նշեց Ա. Խաչատրյանը:
Անդրադառնալով նաև «Հայաստան» դաշինքի այսօրվա ելույթներին՝ պատգամավորը հայտարարեց. «Աննա Գրիգորյանի հարցերն էլ ոնց որ գիշերային վիկտորինայի հարցեր լինեն»:
Իր հերթին ՔՊ մյուս պատգամավորը՝ Վիլեն Գաբրիելյանն էլ նշեց. «Երբ տիկին Գրիգորյանը հարց է տալիս՝ մենք պետական սահման ունե՞նք, ինքը դրանով կասկածի տակ է դնում ՀՀ պետական սահմանը: Կներեք, բայց ես նման բառապաշար լսել եմ միայն մեր հակառակորդ երկրի ղեկավարից»:
Հարակից հրապարակումներ`
- Եթե պատասխանի մեջ մտահոգություններ եք տեսնում, ապա ԱԱԾ-ն կփարատի դրանք. Արման Սարգսյանը՝ Աննա Գրիգորյանին
- Դեկտեմբերից մինչ այսօր սահմանային գործընթացները որևէ առնչություն չունեն «Պետական սահմանի մասին» ՀՀ օրենքի հետ. Ղազինյան
- Երբ ես խոսում եմ, ձեր ձայնը չբարձրացնեք. Վեճ Գեղամ Մանուկյանի և Անդրանիկ Քոչարյանի միջև
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան