Գեներալ Մոմենի. Աշխարհում ափիոնի հայտնաբերման 90 տոկոսը տեղի է ունենում Իրանում
Իրանի թմրամիջոցների դեմ պայքարի շտաբի գլխավոր քարտուղար Էսքանդար Մոմենին հայտարարել է, որ ՄԱԿ-ի պաշտոնական վիճակագրության համաձայն, աշխարհում թմրամիջոցների, այդ թվում՝ ափիոնի հայտնաբերման 90, մորֆինի 72 և հերոինի 20 տոկոսը հայտնաբերվում են ԻԻՀ թմրամիջոցների դեմ պայքարի արդյունքում: Այս մասին գրում է Pars Today-ը։
Նշվում է, որ Աֆղանստանի թմրաբիզնեսի դեմ պայքարի թեմայով համագումարում, որին ներկա էին ՆԳ նախարարը և դատական, իրավական ու անվտանգության ոլորտների մի խումբ պաշտոնատարներ, շնորհավորելով Միասնության շաբաթվա կապակցությամբ, Էսքանդար Մոմենին ասել է.«Իրանի Իսլամական Հանրապետությունը լուրջ պայքար է մղում թմրամիջոցների արտադրության, ներմուծման, մաքսանենգության և տարանցման ոլորտներում՝ շարիաթի, կրոնի և կայուն սկզբունքների հիման վրա»:
Նա ասել է, որ Իրանի Իսլամական Հանրապետության համար նշանակություն չունի, թե թմրաբիզնեսից որ երկրի երիտասարդներն են տուժում, և իրենց հայացքն ուղղել են մարդկանց և վճռականորեն զբաղվում են թրաֆիքինգի դեմ պայքարով:
«Ադրբեջանի պաշտոնյաներին խորհուրդ ենք տալիս հարգել իրենց երկրի հասարակական կարծիքը և ժողովրդին ու տեսնել, թե Իրանն ինչպես է պայքարում թմրանյութերի դեմ»,-ասել է նա։
Հիշեցնենք, որ ԱՊՀ ղեկավարների հետ վիրտուալ հանդիպմանը Ալիևը պնդումներ արեց, թե Հայաստանը, Իրանի հետ համաձայնության գալով, մոտ 30 տարի օգտագործել է Ադրբեջանի Հանրապետության նախկին օկուպացված տարածքները՝ Եվրոպա թմրանյութերի տեղափոխելու համար։
Իրանի ԱԳՆ խոսնակ Սաիդ Խաթիբզադեն հերքելով Ալիևի պնդումները, հայտարարեց, որ «Բաքուն, կարծես, մտադիր է անհիմն հայտարարություններ անել, որոնց, իհարկե, համապատասխան արձագանք կտրվի»:
Հարակից հրապարակումներ`
- Իրանից Ալիևին հորդորում են զգույշ լինել ու սպառնում պատասխան տալ
- Իրանի ԱԳՆ խոսնակ․ Բաքվի անհիմն հայտարարություններին համապատասխան արձագանք կտրվի
- Ալիևը Հայաստանին ու Իրանին մեղադրեց թմրանյութերի շրջանառության ու ահաբեկիչներ պատրաստելու մեջ
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա