Դատարանն ընդմիջեց նիստը՝ պարզելու Արմեն Գևորգյանի պաշտպանի բացակայության պատճառները
Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Աննա Դանիբեկյանը հայտարարեց ընդմիջում, որպեսզի փորձի պարզել ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի պաշտպան Լուսինե Սահակյանի բացակայության պատճառները։
Արմեն Գևորգյանը հիշեցրեց, որ իր նոր պաշտպան Ալեքսանդր Կոչուբաևը մի քանի անգամ խնդրել է դատական նիստերն այլ օր նշանակել, որպեսզի ինքը կարողանա ներկայանալ։
Դատավորի հարցին՝ թե ինչու Գևորգյանը չի կարողանում հիմա զանգահարել և պարզել Լուսինե Սահակյանի բացակայության պատճառները, Արմեն Գևորգյանը պատասխանեց․ «Մինչև հիմա դատարանն իմ բոլոր միջնորդությունները մերժել է, իրավունքներս խախտել, և հիմա դուք ինձ խնդրում եք պարզել պաշտպանի բացակայության պատճառները։ Մինչև նիստի սկսելը դատարանի աշխատակազմից զանգահարեիք և պարզեիք»։
Հարակից հրապարակումներ`
- Դատախազը միջնորդեց Լուսինե Սահակյանի նկատմամբ սանկցիա կիրառել
- Կոչուբաևի հորդորը՝ Դանիբեկյանին. Խուսափել դատական նիստերն ահնարկի ձգձգելու գործելաոճից
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան