Ջորջ Տաբակյան. Իսկ գեներալի կոչումով զինվորականը զորացրվել է իր մնացած խղճի հետ
«Repat Armenia» հիմնադրամի և «Սահման» ՀԿ-ի համահիմնադիր Ջորջ Տաբակյանը, որ նախկինում պաշտպանության նախարարի խորհրդականն էր, գրում է.
«ՀՀ ԶՈՒ ամենամարտունակ գնդերից Իջևանի գունդը ուղարկվում է Իշխանաձոր ու անհավասար պայմաններում մարտի է ընկնում ադրբեջանցիների հետ։
Հրամանատարները կանգնել են զինվորների կողքը մինչև վերջ....արդյունքում 30-ից ավելի զոհ և կրկնակի վիրավորներ...
Իսկ պաշտոնական Երևանը հաղթանակ էր նշում ու «փայլուն» գործողության պատասխանատուն հերոսի և գեներալի կոչում էր ստանում.....մի բանի համար որ մինչև հիմա չի բացահայտվել....
Կորցրել ենք 3 հրամանատարներ որոնցից 2ը ինձ հարազատ մարդիկ էին և տասնյակ զինվորներ որոնք տարիներ անառիկ են պահել Տավուշի առաջնագիծը......
Մի տարի անց ու ոչ մի մեղավոր ու ոչ մի պատասխանատու......միայն կոկորդիլոսի արցունքներ և էժան ծաղիկներ իրենց շիրիմների վրա.....իսկ գեներալի կոչումով զինվորականը զորացրվել է իր մնացած խղճի հետ.....
Թաթուլ ջան....Արմեն ջան.... ննջեք խաղաղությամբ......իրավունք չունենք այս երկրում ապրելու եթէ այս ամենը մի օր չբացահայտվի և մեղավորները չպատժվեն.....»։
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան