Ռուսաստանը վիճարկեց Կերչի նեղուցի միջադեպի վերաբերյալ Հաագայի դատարանի իրավասությունը
«Ռուսաստանը պահանջել է ճանաչել Հաագայի դատարանի իրավազորության բացակայությունը Կերչի նեղուցում տեղի ունեցած միջադեպի մասով Ուկրաինայի պահանջների վերաբերյալ, որը բեմադրվել էր ուկրաինական կողմից 2018 թ. նոյեմբերին»,- այս մասին գրում է Ռիա Նովոստին։
Անցյալ շաբաթ Հաագայում, 2019թ-ին Ուկրաինայի նախաձեռնությամբ ձևավորված արբիտրաժային դատարանը քննել է Ռուսաստանի հայցը՝ կապված Կերչի նեղուցում 2018 թվականին տեղի ունեցած իրադարձությունների հետ, լսել է կողմերի դիրքորոշումները իրավազորության հարցով:
Իրավասության հարցով արբիտրաժայի դատարանի որոշումը սպասվում է 2022 թվականի սկզբին:
«Ռուսաստանը խնդրել է ճանաչել դատարանի իրավազորության բացակայությունը Ուկրաինայի բոլոր պահանջների նկատմամբ», - ասվում է հաղորդագրության մեջ:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա