Ստեփան Դանիելյան. ԱՄՆ-ն փաստորեն վետո դրեց Թուրքիայի նախաձեռնած «3+3» ֆորմատին
Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը գրում է.
«Կովկասում ստեղծված աշխարհքաղաքական փասիանսը գնալով բարդանում է։ Վրաստանի պաշտպանության նախարարը և Պենտագոնի ղեկավար Լլոյդ Օսթինը համագործակցության միջպետական հուշագիր են ստորագրել:
«Այս նախաձեռնությունը կենտրոնական կդառնա մի կողմից ԱՄՆ պաշտպանության նախարարության և, մյուս կողմից, Վրաստանի պաշտպանության նախարարության և Վրաստանի պաշտպանության ուժերի միջև համագործակցության համար: Նախաձեռնությունը իսկապես նոր փուլ է բերում մեր երկրների միջև անվտшնգության երկկողմ համագործակցության մեջ»,-ասել է Օստինը։
Պատասխանելով Հարավային Կովկասում «3+3» ձևաչապի նախաձեռնությանն Օսթինն ասել է.
«Նախքան որևէ նոր պլատֆորմի մասին խոսելը, Ռուսաստանը, որը զբաղեցնում է Վրաստանի տարածքի 20 տոկոսը, պետք է կատարի 2008 թվականի հրшդшդшրի մասին պայմանագիրը», – ասել է Օսթինը:
Նա նաև նշել է, որ ԱՄՆ -ի աջակցությունը Վրաստանի տարածքային ամբողջականությանն ու ինքնիշխանությանը հաստատուն է և անփոփոխ:
Սա ինչ է նշանակում։
1. Ֆիքսենք, որ հուշագիրը ստորագրել է ԱՄՆ-ն, այլ ոչ թե ՆԱՏՕ-ն ու ԱՄՆ է հանդես գալիս, որպես Վրաստանի անվտանգության երաշխավոր ու հնարավոր է, որ շուտով լսենք ամերիկյան ռազմական հենակետի ստեղծման մասին։
2. ԱՄՆ-ն փաստորեն վետո դրեց Թուրքիայի նախաձեռնած «3+3» ֆորմատին, ցույց տալով, որ խանգարելու է Թուրքիայի կովկասյան քաղաքականությանը։
3. Ըստ էության ԱՄՆ-ն Թուրքիային էլ չի դիտարկում որպես Կովկասում իր կողմից «նայող», այլ «անձամբ» է ներկայանում։
4. Կովկասում խաղը գնում է ապագա կոմունիկացիաների վերահսկման շուրջը և Ռուսաստանը հավակնում է Հայաստանով անցնող կոմունիկացիաները վերահսկել։ Փաստորեն Ամերիկան հայտ է ներկայացնում Վրաստանով անցնող կոմունիկացիաների վերահսկման համար, շրջանցելով Թուրքիայի հավակնությունները։
5. Իրանի միջուկային ծրագրի շուրջ ընթանալիք բանակցությունները վճռորոշ են լինելու Կովկասի ճակատագրի համար»։
Հարակից հրապարակումներ`
- Ստեփան Դանիելյան. Քարտեզին նայեք, գտեք Հայաստանի հնարավոր աշխարհքաղաքական դերը
- Հայաստանի ապագայի խնդիրները դուրս են մնացել քաղաքական քննարկումներից․ Ստեփան Դանիելյան
- Ստեփան Դանիելյան. «Բարի գալուստ «Հայաստան» միջանցք
- Ստեփան Դանիելյան. Կարսի պայմանագրի դեմ եղողները կարող են ուրախանալ
- Ստեփան Դանիելյան. Դեսպանների մոտ միմյանցից մի բողոքեք
- Ստեփան Դանիելյան. Թուրքիայի հարավը շրջափակվում է քրդական ինքնավարություններով
- Ստեփան Դանիելյան. Իրանի ու Ադրբեջանի միջև լարվածությունը պարզ չէ, թե ինչով կվերջանան
- Ստեփան Դանիելյան. Միացյալ Նահանգների թուլացումը բացել է հավակնություններ ունեցող երկրների ախորժակը