«Ժողովուրդ». Ի՞նչ մանրամասներ են հայտնի դարձել «Մոսկվա» կինոթատրոնի դիմաց տեղի ունեցած սպանության դեպքից
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթին մանրամասներ են հայտնի դարձել «Մոսկվա» կինոթատրոնի դիմաց տեղի ունեցած սպանության դեպքից։ Ինչպես հայտնի է, 2021թ. հունիսի 2-ին Երևան քաղաքի Աբովյան փողոցում գտնվող «Մոսկվա» կինոթատրոնի դիմաց սպանություն էր տեղի ունեցել: Սպանվել էր Քյավառցի Ռաֆո մականունով հայտնի Ռաֆայել Մարդոյանի թիկնապահը՝ Հովաննես Վարդանյանը:
Մեզ հասած լուրերի համաձայն՝ Մարդոյանը դեպքից հետո իրավապահներին հանցագործության մասին հաղորդում է տվել՝ հայտնելով, որ ենթադրում է՝ դեպքը կապված է 6 տարի առաջ իր դեմ իրականացված մահափորձի հետ: Դատարանը հետախուզում է հայտարարել մի անձի նկատմամբ, որը 6 տարի առաջ դատարանի կողմից արդարացված է եղել Մարդոյանի դեմ մահափորձի գործով և հիմա գտնվում է արտերկրում: Սակայն Ռաֆայել Մարդոյանը իրավապահներին անգամ անուն չի տվել, իրավապահներին չի օգնել ենթադրյալ հանցագործին գտնելու հարցում»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում: