Ալբերտ Հովհաննիսյանը՝ «Արցախի հերոս»
Ղարաբաղյան երրորդ պատերազմում անմահացած Ալբերտ Հովհաննիսյանին շնորհվել է «Արցախի հերոս» կոչումը։
Հրետանավորի հայրը՝ Արտակ Հովհաննիսյանը, հրապարակել է Արցախի Հանրապետության նախագահի հրամանագիրն ու գրել .
«Ալբե՛րտս, տղե՛ս, որպես քո հայր՝ քո տեսակով ու քեզնով հպարտանալու հազար առիթ եմ ունեցել: Այժմ քեզ շնորհվել է «Արցախի հերոս» բարձրագույն կոչումը և այն փաստող «Ոսկե Արծիվ» շքանշանը հանձնվել է ինձ: Կրկին անգամ հպարտ եմ ու շնորհակալ, որ օրհնված եմ եղել քո հայրը լինելով, բայց միևնույն ժամանակ պատժված եմ՝ քո ֆիզիկական ներկայությունից զրկված ապրելով:
Շնորհավո՛ր, իմ հերոս ու հրետանավոր որդի»։
Հարակից հրապարակումներ`
- Ի՞նչ անկախության մասին ենք խոսում, երբ բավականին տարածքներ անցել են Ադրբեջանի վերահսկողության տակ. Ալբերտ Հովհաննիսյանի հայր
- Հերոս Ալբերտ Հովհաննիսյանը կդառնար 20 տարեկան
- «Ես արգելում եմ». Հերոս Ալբերտ Հովհաննիսյանի լուսանկարը հանել են գովազդային վահանակից
- Պատերազմում անմահացած Ալբերտ Հովհաննիսյանի մորը ՀՔԾ են հրավիրել
- Ալբերտ Հովհաննիսյանի հայր. Զգուշացնում եմ պատկան մարմիններին՝ անհապաղ միջոց ձեռնարկել նման սրբապիղծներին բացահայտելու համար
- Ալբերտ Հովհաննիսյանի հայր. Ու այդպես էլ ոչ մի դավաճան, ոչ մի պատասխանատուի չտեսանք պատժված
- Ալբերտ Հովհաննիսյանի հայր. Մեզ ներողություններ պետք չեն
- «ԿԳՄՍՆ-ը մերժել է Երևանում Ալբերտ Հովհաննիսյանի արձանը տեղադրելու մասին դիմումը»