Apple-ը նոր նոութբուքերի համար անձեռոցիկներ է առաջարկում
Հոկտեմբերի կայացած շնորհանդեսին Apple-ի կողմից ներկայացված նոր գաջեթներով տեղում ընկերության կայքում հայտնվել են նաև այլ աքսեսուարներ, որոնց թվում՝ ընկերության տարբերանշանով անձեռոցիկ: Այս մասին հաղորդում է «ՌԻԱ ՆՈՎՈՍՏԻ» գործակալությունը։
Apple-ն առաջարկում է «փափուկ նյութից պատրաստված» այդ անձեռոցիկն օգտագործել նորագույն MacBook Pro նոթբուքերի և ընկերության այլ սարքավորումների էկրանները մաքրելիս:
Ընկերությունում նշում են, որ մաքրող կտորը, որը վաճառվելու է 19 դոլարով, կօգնի անվտանգ և արդյունավետ մաքրել էկրանները, այդ թվում՝ ապակե վահանակները, ինչպես օրինակ՝ Pro Display XDR-ի դեպքում: