Քանյե Ուեսթը պաշտոնապես փոխել է իր անունը` Ye
Ամերիկացի ռեփեր Քանյե Ուեսթը որոշել է փոխել իր անունը: Երկուշաբթի օրը Լոս Անջելեսի դատարանը բավարարել է ռեփերի՝ անունը պաշտոնապես փոխելու միջնորդությունը: Քանյե Ուեսթը կրճատել է իր անունը՝ թողնելով Ye-ն և հրաժավել է ազգանունից ու հայրանունից: Այս մասին գրում է kulturomania.ru կայքը՝ հղում անելով Deadline-ին:
Հաղորդվում է, որ ռեփերը ծրագրում էր փոխել անունը դեռ օգոստոսին, սակայն հետո հետաձգել էր որոշումը «անձնական պատճառներով»:
Ռեփերն իր նոր անունը օգտագործել է Twitter-ում և այդպես է անվանել իր ալբոմը 2018-ին:
Սկզբնաղբյուրը նշում է, որ այս պահին հայտնի չէ, թե ինչպես կարող է անվանափոխությունն ազդել Քանյե Ուեսթի ընտանիքի վրա, քանի որ նրա կինն ու երեխաներն օգտագործում են Ուեսթ ազգանունը:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան