Թուրքիան տասը երկրների դեսպաններին մեղադրում հայերի և քրդերի իրավապաշտպանի դատական գործերին միջամտելու մեջ
Թուրքիայի փոխնախագահ Ֆուաթ Օքթայը տասը երկրների դեսպաններին մեղադրել է իր երկրի դատական գործերին միջամտելու մեջ: Նրանք պահանջում են ազատ արձակել մարդու իրավունքների պաշտպան Օսման Կավալային: Լուրը հաղրոդում է «ՌԻԱ նովոստի»-ն:
Ավելի վաղ տասը երկրների` Կանադայի, Ֆրանսիայի, Ֆինլանդիայի, Դանիայի, Գերմանիայի, Նիդեռլանդների, Նոր Զելանդիայի, Նորվեգիայի, Շվեդիայի և ԱՄՆ-ի դեսպանատները Թուրքիային կոչ էին արել ազատ արձակել Կավալային, որից հետո, ինչպես հաղորդում է Anadolu-ն, Թուրքիայի ԱԳՆ էին կանչել այս երկրների դեսպաններին:
«Որոշ երկրների դեսպաններ, որոնք պետք է հարգանք ցուցաբերեին այն երկրի և նրա դատական իշխանության անկախության նկատմամբ, որտեղ գործում էին, գերազանցեցին իրենց լիազորությունները և մեր երկրի դատական գործերին քաղաքական միջամտության կոչ արեցին: Թուրքիայում դատարաններն անկախ են, իսկ Թուրքիան լիովին անկախ երկիր է: Նրանք, ովքեր ցանկանում են միջամտել իրավական գործընթացին, կարող են շարունակել այդ ցանկություններն իարկանացնել իրենց երկրներում»,-գրել է Օքթայը Twitter-ում:
Օսման Կավալան հայտնի թուրք իրավապաշտպան է՝ «Anadolu Kültür AŞ» մշակութային հիմնադրամի հիմնադիր, որն աջակցում է էթնիկ և կրոնական փոքրամասնությունների նախագծերին՝ այդ թվում`թուրք և հայ բնակչության ու քրդական հարցի խաղաղ լուծման ուղղությամբ: Այդ նախագծերը հաճախ ունենում են միջազգային շեշտադրումներ:
2020 թվականի փետրվարին թուրքական դատարանն արդարացրեց Կավալային 2013 թվականի Ստամբուլի Գեզի զբոսայգու ցույցերին կառավարության տապալման փորձին մասնակցելու մեղադրանքով, սակայն Ստամբուլի դատախազությունը նույն օրը նոր ձերբակալման հրաման էր արձակեց: Կավալիի դեմ նոր մեղադրանքներ առաջադրվեցին, այս անգամ՝ 2016 թվականի հուլիսին Թուրքիայում հեղաշրջման փորձին մասնակցելու համար:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան