Օլիմպիական խաղերի անցկացման ծախսերը կկրճատվեն
Կորոնավիրուսի համավարակի հետևանքով առաջացած ֆինանսական ծանր իրավիճակի պատճառով ՄՕԿ-ը և «Փարիզ-2024» կազմկոմիտեն որոշել են կրճատել օլիմպիական խաղերի անցկացման ծախսերը:
ՀԱՕԿ-ի փոխանցմամբ, օլիմպիական մարզիկների քանակը կնվազի, կհավասարվի 10,500-ի: Սա Տոկիոյի մարզահանդեսի համեմատ 1000-ով պակաս է:
Կնվազի նաև պաշտոնական պատվիրակությունների անդամների թիվը:
Խաղերի պատմությունում առաջին անգամ մրցումներին կմասնակցեն հավասար թվով տղամարդիկ և կանայք:
Փարիզի ստուգատեսում իրենց նորամուտը կնշեն և մեդալներ կխաղարկվեն բրեյքինգ, սյորֆինգ, սքեյթբորդինգ և լեռնագնացություն մարզաձևերում: Դրանք երկրպագուների հավանությանն են արժանացել «Տոկիո-2020»-ի ցուցադրական ելույթներում: