Եթե Ադրբեջանի հետ սահմանագծում եղավ, Արցախի խնդիրը մեջտեղից դուրս է գալիս. Ամատունի Վիրաբյան
«Սահմանագծում՝ դելիմիտացիա, սահմանազատում՝ դեմարկացիա, վերասահմանազատում՝ ռեդեմարկացիա, պետությունների միջև սահմանների որոշման, հետագա ճշտման աշխատանքներ են: Խորհրդաթուրքական սահմանը դասական օրինակով ենթարկվել է երեք այս գործընթացներին»,- ասաց Պատմագիտության դոկտոր Ամատունի Վիրաբյանը ԳԱԱ-ում Մոսկվայի և Կարսի պայմանագրերի 100-ամյակին նվիրված «Հայաստանը և տարածաշրջանը. դասեր, արժեվորումներ, հեռանկարներ» խորագրով միջազգային գիտաժողովին։
Այնուհետև նա բացատրեց, թե ինչ են նշանակում այդ գործընթացները: Սահմանագծում՝ սովորաբար իրականացնում են երկու պետությունների պատվիրակությունները որևէ մի վայրում քարտեզների վրա, քարտեզների միջոցով:
Սահմանազատում՝ երկու կողմից խառը հանձնաժողով է լինում, նիստեր են գումարվում, շրջում սահմանով, տեղադրում սահմանային նշաններ, սյուներ, փոքր հարցեր են լուծում:
Վերասահմանագծում. օրինակ՝ խորհրդաթուրքական սահմանը գծվել է Մոսկվայում և Կարսում, սահմանազատումը տեղի է ունեցել 1925-1926 թվականին, վերասահմանազատումը՝ 60 տարի ան՝ 1973 թվականին:
«Այսօր մեր ժողովրդին ազնվորեն չեն ասում՝ եթե Ադրբեջանի հետ սահմանագծում եղավ, երկու պատվիրակություն, այսինքն՝ մենք ճանաչում ենք նրա սահմանները, նրա սահմանների ամբողջականությունն ու տարածքային ամբողջականությունը։ Դա նշանակում է՝ այդ սահմանից այն կողմ ամբողջն Ադրբեջան է, այսինքն՝ Արցախի խնդիրը մեջտեղից դուրս է գալիս»,- ասաց Ամատունի Վիրաբյանը:
Ըստ նրա, ամենակարևորը՝ սահմանագծում իրականացնելու համար պետք է պետությունների միջև դիվանագիտական հարաբերություն հաստատված լինի, որը չկա:
«Սահմանագծում նշանակում է՝ վերջնական սահմանի հաստատում, սահմանից այն կողմ ամբողջովին Ադրբեջան է: Թե դա ինչպես է արվելու, ես չեմ պատկերացնում։
Հարակից հրապարակումներ`
- Ես կառավարությանն առաջարկ եմ անում՝ Google-ի սեփականատերերի հետ լուրջ աշխատանք տանել. Գեղամ Նազարյան
- Մեր հարևանների օրակարգում բացակայում է կենսունակ ու ինքնաբավ Հայաստան տեսնելու տարբերակը. Լևոն Մկրտչյան
- Պայքարը, որը հիմա տեղի է ունենում տարածաշրջանում, աննախադեպ է. Ռուբեն Սաֆրաստյան
- Կարսի պայմանագիրը վավերցնելու մասին խոսակցությունները ծիծաղելի են, այսօրվա վիճակով այն չեղյալ հայտարարելն՝ առավել ևս. Աշոտ Մելքոնյան
- Մոսկվայի ու Կարսի պայմանագրերն անարդարության դրսևորումներ են հայության նկատմամբ. ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին