Թադևոս Ավետիսյան. Հերթական ճոռոմ խոստումների անպատիժ ձախողումը
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադևոս Ավետիսյանը շարունակում է ներկայացն ել իշխանության խոստացածն ու դրանք համադրել առկա տնտեսական ցուցանիշների հետ.
«Տարվա սկզբին տնտեսության համար պատասխանատու պաշտոն զբաղեցնողը խոստացավ տնտեսության երկնիշ աճ, միլիարդավոր ԱՄՆ դոլարի ներդրումներ։
Տարին մոտենում է ավարտին։
2021թ․ հունվար-օգոստոսին․
Հայաստանում տնտեսական ակտիվության ցուցանիշը աճել է խոստացածի կեսից էլ պակաս չափով՝ 4,9 տոկոսով։ Նախորդ ամսվա ցուցանիշի համեմատ նվազել է 0,3 տոկոսային կետով։
Ի դեպ, հարևան Վրաստանում տնտեսությունն աճել է երկնիշ՝ շուրջ 12 տոկոսով։
Օտարերկրյա ընդհանուր ներդրումների զուտ ներհոսքը կազմել է ընդամենը 280 միլիոն ԱՄՆ դոլար, իսկ օտարերկրյա ուղղակի ներդրումների զուտ ներհոսքը՝ 85,7 միլիոն ԱՄՆ դոլար։ Խոստացած միլիարդավոր դոլարից պակաս է պատիկներ անգամ։
Այս ժամանակահատվածում երկնիշ (12 տոկոսով) և շուրջ 1 միլիարդ ԱՄՆ դոլարով աճ ապահոված ցուցանիշ էլ կա։ Դա Հայաստանի պետական պարտքն է։
2021թ․ հունվար-սեպտեմբերին արձանագրվեց առանցքային մեկ այլ ցուցանիշի երկնիշ աճ ևս։ Խոսքը սննդամթերքի գների 10,2 տոկոսով աճի մասին է։ Վերջինիս առաջանցիկ աճը շարունակվում է՝ ուղղակիորեն նվազեցնելով քաղաքացիների իրական եկամուտներն ու բարեկեցությունը»։
Հարակից հրապարակումներ`
- Թադևոս Ավետիսյան. Խոսուն թվեր. 2021թ․ հունվար-օգոստոսի փաստացին և 2022թ. համար խոստացվողը
- Թադևոս Ավետիսյան. 2022 թվականի պետական բյուջեի նախագիծը հակասոցիալական է
- Կան առաջին անհրաժեշտության ապրանքներ, որոնք թանկացել են 30-60 տոկոս. Թադևոս Ավետիսյան
- Մեր առաջարկներն ավելի սոցիալական են, քան կառավարության ներկայացրածը. Թադևոս Ավետիսյան
- Եկամտահարկի վերադարձի սահմանափակման նախագծի սոցիալական բաղադրիչը թույլ է. Թադևոս Ավետիսյան
- Կառավարությունը ԱԺ առաջին նիստին բերում է մի նախագիծ, որով գրեթե ոչինչ չի փոխվում. Թադևոս Ավետիսյան
- Այս իշխանությունները մեր երկիրը հասցրել են գոյատևման խնդրի առջև. Թադևոս Ավետիսյան
- 2018-ից հետո մեր երկրում արձանագրվում է կապիտալի փախուստ. Թադևոս Ավետիսյան
- Թադևոս Ավետիսյան. 2021 թ-ի առաջին կիսամյակում ևս շարունակվել է սոցիալ-տնտեսական ճգնաժամը
Լրահոս
Տեսանյութեր
Թշնամnւ հրահանգները մեր կյանք տեղափոխողները Հայաստանի թշնամիներն են. Բագրատ Սրբազան