Քրդական կուսակցության ի հայտ գալը խառնեց Թուրքիայի խորհրդարանի ավանդական կառուցվածքը. թուրքագետ (տեսանյութ)
Քրդական կուսակցության ի հայտ գալը խառնեց Թուրքիայի խորհրդարանի ավանդական կառուցվածքը: Այսօր լրագրողների հետ հանդիպմանը նման դիտարկում արեց Եփրատ կենտրոնի նախագահ, թուրքագետ Գևորգ Պետրոսյանը՝ կարծիք հայտնելով, որ այդ քաղաքական ուժը սկզբունքային փոփոխությունների կբերի Հայաստանի հետ հարաբերությունները, քանի որ նրանց ծրագրերում հայերը և Հայաստանը մեծ կարևորություն ունեն:
Անդրադառնալով նոյեմբերի 1-ին Թուրքիայում կայանալիք խորհրդարանական ընտրություններին և հայ թեկնածուներին՝ նա նշեց. «Այնպիսի իրավիճակում են հայ թեկնածուները, որ դա կարող ենք բնորոշել անցողիկ: պատկերը գրեթե այնպիսին է, ինչպիսին հունիսի ընտրություններից առաջ էր»:
Թուրքական մյուս երեք քաղաքական ուժերի մասին թուրքագետի տեսակետները՝ տեսանյութում:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում