Ադրբեջանին հանձնված Քարվաճառում ադրբեջանցի է մահացել
Ղարաբաղյան երրորդ պատերազմից հետո Ադրբեջանին առանց կրակոցի հանձնված Քարվաճառում ադրբեջանցի է մահացել։
Ադրբեջանական ԶԼՄ-ները, վկայակոչելով այդ երկրի դատախազությանը, գրում են, որ դեպքը տեղի է ունեցել ճանապարհաշինության ընթացքում։ Էքսկավատորի վարորդը Զառ գյուղի մոտ մնացել է ժայռաբեկորների տակ, ինչի հետևանքով մահացել է։
Էքսկավատորը պատկանում է North West Construction ընկերությանը։ Իրականացվում է քննություն։
Լրահոս
Տեսանյութեր
Վ.Հակոբյան. Ռուսաստանի հետախուզությունն ասում է՝ գիտենք, ինչ փողեր են գալիս, ում գրպաններն են մտնում