«Ղարաբաղյան պատերազմում Ադրբեջանի հաղթանակը նաև իսրայելական տեխնոլոգիայի հաղթանակն էր»․Արիե Գութ
Բաքվի կառավարության սիոնիստ խորհրդական Արիե Գութը մեծ գոհունակություն է հայտնել իսրայելական Harop անօդաչուի հետ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի լուսանկարվելու կապակցությամբ: Այս մասին գրում է իրանական Pars Today-ը։
«Ես շատ ուրախ էի, որ Իլհամ Ալիևը լուսանկարվեց Harop հետ: Այս քայլի ուղերձն այն էր, որ անկախ բոլոր հայտարարություններից, Բաքվի ու Իսրայելի հարաբերությունները շարունակվելու են»,- Ալիևի մանկական քայլի մասին ադրբեջանական «Լաֆ» հեռուստաալիքին ասել է Արիե Գութը:
Նա նշել է, թե չի կարող խոսել ռազմական հարցերի մասին, որովհետեւ դրա իրավունքը չունի, իսկ ինչ վերաբերում է քաղաքական հարաբերություններին՝ այդ հարաբերությունները կշարունակվեն, և Իսրայելում կբացվի Ադրբեջանի դեսպանությունը:
Բաքվի կառավարության սիոնիստ խորհրդականը հայտարարել է, որ Ղարաբաղյան պատերազմում առանց Սիոնիստական ռեժիմի ռազմական ներկայության անկարող ու անօգնական կլիներ, հավելելով. «Եթե մի կողմից այս պատերազմում հաղթանակը Ադրբեջանի սպաներինն էր, ապա մյուս կողմից իսրայելական տեխնոլոգիայի հաղթանակն էր: Այդ մասին անթաքույց հայտարարում է նաև Ադրբեջանի նախագահը»:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան