Ալվինա Աղաբաբյան. ՊՆ-ի այս հաղորդագրության տեքստը միայն Ադրբեջանում կարող էր գրվել ու ադրբեջանցու ձեռքով
Ռազմավարական հետազոտությունն երի կենտրոնի ղեկավար Ալվինա Աղաբաբյանը, արձագանքելով ՄԻՊ գրառման վերաբերյալ ՀՀ ՊՆ-ի տարածած պարզաբանմանը, գրում է.
«Քիչ առաջ ՀՀ ՊՆ֊ն հաղորդագրություն է տարածել, որում հերքում է ՄԻՊ Արման Թաթոյանի հոկտեմբերի 18֊ի գրառումն առ այն, որ. «ՀՀ Գեղարքունիքի մարզ ներխուժած ադրբեջանական զինված ուժերը կառուցել են մեծ ապաստարաններ, կուտակել են մեծ քանակությամբ վառելափայտ, բետոնապատել են իրենց դիրքեր տանող ճանապարհները:
Նրանց ակտիվությունը վերջին շրջանում շեշտակի է մեծացել։ Ավելին, շարունակում են նոր ճանապարհների կառուցումը, դիրքերում ավելացրել են զինծառայողների քանակն ու սպառազինությունը: Անընդհատ կատարում են դիրքային ամրացման և ինժեներական ակտիվ աշխատանքներ»:
Ժողովուրդ, էդպես լավ չի, ճիշտ կլիներ հաղորդագրության վերջում գրեիք` Ադրբեջանի ՊՆ, որովհետև ձեր այս հաղորդագրության տեքստը միայն Ադրբեջանում կարող էր գրվել ու ադրբեջանցու ձեռքով։
Հետաքրքիր է, բա վերջում ինչու՞ չեք գրել, որ Գեղարքունիքում Ադրբեջանի ԶՈւ-ն մի սանտիմետր անգամ ՀՀ տարածք չի մտել, որ իրենք "իրենց սուվերեն" տարածքում են։ Դա թողել եք հաջորդի՞վ»։
Հարակից հրապարակումներ`
- ՊՆ. ՄԻՊ գրառման մեջ առկա են իրականությունից կտրված պնդումներ
- Գեղարքունիքի մարզ ներխուժած ադրբեջանական զինծառայողների քանակն ու սպառազինությունը ավելացրել է. ՄԻՊ
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին