ՊՆ-ն ոչինչ չի թաքցնում, ինչը հնարավոր է հանրայնացնել, հանրայնացնում է. Արման Սարգսյան
«ԱԱԾ-ն պաշտոնական հաղորդագրություն է տարածել, ներկայացրել իրավիճակը, ես էլ հաստատում է այդ հաղորդագրությունը»,-ԱԺ-ում ճեպազրույցի ժամանակ հայտնեց պաշտպանության նախարարի տեղակալ Արման Սարգսյանը՝ պատասխանելով Փայլասարի վերաբերյալ հարցին, թե որդյո՞ք այնտեղ կա հայկական ԶՈՒ հենակետ:
Սարգսյանը հայտարարեց, որ ինքը չի կարող լրագրողներին թույլ տալ շրջայց կատարել Փայլասարում, դրա համար նրանք պետք է դիմեն պատկան մարմիններին:
Նա հայտնեց, որ զերծ կմնա պատասխանել սահմաններին վերաբերող հարցերին, այդ թվում՝ ձմեռվան նախապատրաստվելուն ուղղված աշխատանքների վերաբերյալ:
Լրագրողների հարցին, թե արդյո՞ք ՊՆ-ն փորձում է թաքցնել ինչ-որ բան, Սարգսյանը պատասխանեց. «Բացարձակ, ՊՆ-ն ոչինչ չի թաքցնում, ինչը հնարավոր է հանրայնացնել, հանրայնացնում է և ես քանիցս խնդրել եմ հետևել պաշտոնական լրահոսին, որևէ պատկան մարմին որևէ բան չի թաքցնում, որովհետև մեր երկիրն իր չափով, մարդկանց ակտիվությամբ այնպիսին է, որ հնարավոր էլ չէ որևէ բան թաքցնել»:
Նրա խոսքով զորքերի, կահավորվածության, դիրքերի, դրանց քանակի, հեռավորության և նմանատիպ այլ հարցերը կանոնակարգվում են պետական գաղտնիքի մասին օրենքով:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան