«Արմենիա» փառատոնի շրջանակում հանդես կգան Ֆումիակի Միուրան և Կոնրադ վան Ալֆեն
Այսօր Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում «Արմենիա» միջազգային երաժշտական փառատոնի շրջանակում Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ հանդես կգա ջութակահար Ֆումիակի Միուրան։
Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբից հայտնում են, որ ծրագրում կհնչեն Ալեքսեյ Շորի «Մանհեթենի տարվա չորս եղանակները» ջութակի և նվագախմբի համար, Պյոտր Չայկովսկու «Կարապի լիճը» սյուիտը։ Համերգը կղեկավարի դիրիժոր Կոնրադ վան Ալֆենը։
«Արմենիա» միջազգային երաժշտական փառատոնը կազմակերպել են Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը և Մշակույթի աջակցման եվրոպական հիմնադրամը (EUFSC)՝ նախագահ Կոնստանտին Իշխանով։ Փառատոնի անցկացմանն աջակցում է ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը։
Հարակից հրապարակումներ`
- Դաշնակահար Յոլ Ում Սանը ելույթ կունենա «Արմենիա» փառատոնի շրջանակում
- Նարեկ Հախնազարյանը ելույթ կունենա «Արմենիա» փառատոնի շրջանակում
- «Արմենիա» փառատոնի շրջանակում հանդես կգա 17 մենակատար, 11 դիրիժոր
- «Արմենիա» միջազգային փառատոնն իր տանիքի ներքո է համախմբել մեծանուն երաժիշտների