19.10.2021. Արցախում կորոնավիրուսի 31 նոր դեպք է գրանցվել
Արցախի Հանրապետությունում հոկտեմբերի 18-ին կատարվել է 142 թեստավորում, որի արդյունքում Արցախում կորոնավիրուսային հիվանդության 31 նոր դեպք է գրանցվել, այդ թվում 2 երեխա:
Արցախի առողջապահության նախարարությունից հայտնում են, որ կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 90 վարակակիր: Բժիշկները 12 հիվանդի վիճակը գնահատում են ծայրահեղ ծանր, 42-ինը՝ ծանր, իսկ թեթև ձևերը բուժում են ստանում ամբուլատոր պայմաններում: Վարակակիրներից 28-ը Ստեփանակերտ քաղաքի, 2-ը Մարտակերտ, 1-ը՝ Ասկերանի շրջանների բնակիչներ են:
Արցախում 2021 թվականի ընթացքում կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 14685 քաղաքացու հետազոտություն, որից 1400-ի մոտ արձանագրվել է դրական թեստի պատասխան։
Հարակից հրապարակումներ`
- 18.10.2021. Արցախում կորոնավիրուսի 21 նոր դեպք է գրանցվել, մեկ մարդ մահացել է
- 17.10.2021. Արցախում կորոնավիրուսային հիվանդության 31 նոր դեպք է գրանցվել
- 14.10.2021. Արցախում կորոնավիրուսի 34 դեպք է գրանցվել
- 13.10.2021. Արցախում կորոնավիրուսի 36 դեպք է գրանցվել
- 08.10.2021. Արցախում կորոնավիրուսի 12 դեպք է գրանցվել
- 07.10.2021. Արցախում կորոնավիրուսի 4 նոր դեպք է գրանցվել, 6 հիվանդի վիճակը ծանր է
Լրահոս
Տեսանյութեր
Վ.Հակոբյան. Ռուսաստանի հետախուզությունն ասում է՝ գիտենք, ինչ փողեր են գալիս, ում գրպաններն են մտնում