Դատախազը միջնորդեց Լուսինե Սահակյանի նկատմամբ սանկցիա կիրառել
Երևանի ընդհանուր իրավասության Շենգավիթ նստավայրում շարունակվում է Սիլվա Համբարձումյանի գործով դատական նիստը։
Նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի պաշտպան Լուսինե Սահակյանն այսօր չէր ներկայացել նիստին։ Նախագահող դատավոր Դանիբեկյանն ասաց՝ դատարանին չներկայանոլւ պատճառների մասին նախապես չեն հայտնել, պաշտպանները նույնպես տեղեկություն չունեին։
«Դատարանը հիմքեր չունի հետևության հանգելու առ այն, որ Լուսինե Սահակյանը չի ներկայացել դատական նիստին հարգելի պատճառով»,-ասաց դատավոր Աննա Դանիբեկյանը՝ նշելով, որ բացակայության պատճառը դատարանը կճշտի պաշտպանից։
Մեղադրող դատախազ Գևորգ Բաղդասարյանը խոսք խնդրեց, ասաց՝ չի առարկում դատարանի գործողությունների դեմ, բայց Լուսինե Սահակյանի գործողությունները որակեց «ոչ դատավարական վարքագիծ»։
«Դրա նպատակը պարզ է։ Լուսինե Սահակյանն այս գործին ներգրավվել է դատական քննությունն անհնարին դարձնելու նպատակով, սա շատ ակնհայտ է, և դա անում է ցանկացած եղանակով»,-ասաց Բաղդասարյանը։
Դատախազը նշեց, որ նման վարքագիծը խոչընդոտում է դատաքննությանը։ Նա միջնորդեց Լուսինե Սահակյանի նկառմամաբ կիրառել ավելի խիստ դատական սանկցիա։
Հարակից հրապարակումներ`
- Ի նշան բողոքի՝ Լուսինե Սահակյանը լքեց դատական նիստերի դահլիճ
- Կոչուբաևի հորդորը՝ Դանիբեկյանին. Խուսափել դատական նիստերն ահնարկի ձգձգելու գործելաոճից
- Լուսինե Սահակյանը՝ Դանիբեկյանին. Ես հարգում եմ իմ մասնագիտությունը
- Լուսինե Սահակյանը՝ Դանիբեկյանին. Իրականացրեք արդարադատություն
- Սիլվա Համբարձումյանի գործով Լուսինե Սահակյանը ներգրավվեց որպես Արմեն Գևորգյանի շահերի պաշտպան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան