ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի նոր հատուկ ներկայացուցիչն առաջին անգամ կժամանի Վրաստան
Վրաստան իր առաջին այցն է կատարում Հարավային Կովկասում և Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի նոր հատուկ ներկայացուցիչ Խավիեր Կոլոմինան, գրում է «Ալիք մեդիան»։
Հոկտեմբերի 19-20-ը Կոլոմինան կհանդիպի Վրաստանի արտաքին գործերի և պաշտպանության նախարարների, վարչապետի, նախագահի և խորհրդարանի նախագահի հետ:ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչը կայցելի օկուպածված տարածքների շփման գծի հատվածներից մեկը և տեղում կծանոթանա առկա իրավիճակին:
Խավիեր Կոլոմինան նախքան Վրաստան գալը եղել է Ադրբեջանում, իսկ Վրաստանից հետո կմեկնի Հայաստան:
Հիշեցնենք, որ թվիթերյան իր միկրոբլոգում Կոլոմինան նախապես գրել էր Ադրբեջան, Վրաստան և Հայաստան այցի մասին՝ նշելով, թե այն միտված է ճանապարհ հարթելու Կովկասում ՆԱՏՕ-ի ներգրավվածության հետագա ամրապնդմանը։
Իսպանացի դիվանագետ Խավիեր Կոլոմինան Հարավային Կովկասում և Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ է նշանակվել 2021 թվականի սեպտեմբերին: Մինչ այդ նա եղել է ՆԱՏՕ-ում Իսպանիայի մշտական ներկայացուցչի տեղակալը:
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցչի պաշտոնում Կոլոմինան փոխարինել է կանադացի Ջեյմս Ապատուրային։
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա