Ռուսաստանը կոչ է արել Վրաստանին և Ուկրաինային հրաժարվել հարաբերությունների իրենց ստեղծած խեղաթյուրված իրականությունից
Ռուսաստանը կարծում է, որ Վրաստանն ու Ուկրաինան պետք է օբյեկտիվորեն նայեն Մոսկվայի հետ հարաբերություններում առկա խնդիրներին, միայն դա կօգնի երկխոսություն վարել առկա խնդիրների լուծման համար: Այս մասին հայտարարել է ՄԱԿ-ի Ժնևի գրասենյակում Ռուսաստանի Դաշնության մշտական ներկայացուցչի տեղակալ Անդրեյ Բելոուսովը՝ ելույթ ունենալով համաշխարհային կազմակերպության Գլխավոր ասամբլեայի առաջին կոմիտեում, գրում է Tass-ը։
«Մենք կոչ ենք անում Ուկրաինայի, Վրաստանի իշխանություններին և մեր արևմտյան գործընկերներին՝ հրաժարվել իրենց ստեղծած խեղաթյուրված իրականությունից, անաչառ, սթափ և օբյեկտիվ դիտարկել առկա խնդիրները», - ասել է դիվանագետը:
Բելոուսովի կարծիքով, միայն դա թույլ կտա միասին վարել անհրաժեշտ երկխոսությունը՝ գոյություն ունեցող խնդիրներին լուծումներ գտնելու համար, որոնք սպառնում են դառնալ մշտական ցավոտ կետեր միջազգային հարաբերություններում։