Տոյվո Կլաար․ ԵՄ-ն պատրաստ է նպաստել տարածաշրջանում կայունության և խաղաղության ամրապնդմանը
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն այսօր ընդունել է Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարին։ Այս մասին գրում է Interfax.az-ը։
Նշվում է, որ կողմերը քննարկել են Ադրբեջանի և ԵՄ-ի միջև համագործակցության զարգացման հեռանկարները:
Կլաարը նշել է, որ ԵՄ-ն պատրաստ է նպաստել տարածաշրջանում կայունության և խաղաղության ամրապնդմանը և վստահության մթնոլորտի ստեղծմանը:
Ասվում է՝ ընդգծվել է, որ «Բրյուսելը մեծ նշանակություն է տալիս Բաքվի հետ համագործակցության զարգացմանը, և որ Ադրբեջանը Եվրամիության հուսալի գործընկերն է»:
Հանդիպմանը կողմերը մտքեր են փոխանակել «Արևելյան գործընկերության» գագաթնաժողովի վերաբերյալ:
Հիշեցնենք, որ Կլաարը այցելելու է նաև Վրաստան ու Հայաստան։
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա