Փաստաբանն ահազանգում է՝ Չախալյանի, Ախոյանի, Չոբանանի մեղադրանքները ծանրացվել են
Տ․Չոբանյանի, Վ․Չախալյանի և Ա․Ախոյանի պաշտպան Միքայել Շխիմյանը ֆեյսբուքյան գրառմամաբ տեղեկացնում է, որ իր պաշտպանյալների մեղադրանքները փոփոխվել են.
«Կհիշեք երևի մի քրեական գործ կար «Կառավարության շենքի զավթման փորձ», շուրջ մեկ տարի առաջ էր հարուցվել, որպես մեղադրյալ էին ներգրավվել ինչպես հասարակական քաղաքական գործիչներ, այնպես էլ սպորտի և մշակույթի ականավոր ներկայացուցիչներ Տիգրան Չոբանյանը, Վահագն Չախալյանը, Արագած Ախոյանը, Արշակ Զաքարյանը և Իսրայել Հակոբկոխյանը։
Որոշում էր կայացվել վերջիններիս նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումը ընտրելու մասին, որը և քննության առնվելով ՀՀ Դատարանների կողմից դրանք բոլորը մերժվել էին, ընդ որում հիմնավոր կասկածի բացակայության հիմնավորմամբ։ Դրանից հետո շուրջ մեկ տարի որևէ քննչական կամ դատավարական գործողություն վերջիններիս մասնակցությամբ վարույթն իրականացնող մարմինը չի կատարել և ահա այսօր, մենք հրավիրվում ենք ՀՀ ՔԿ Երևան քաղաքի քննչական վարչություն և ի զարմանս մեզ, քանի որ ավելի շատ հակված էինք կարծելու որ հրավերի նպատակը քրեական գործի կարճումն է, պարզվում է, որ նախկինում առաջադրված մեղադրանքերը պետք է փոփոխվեն վերջիններիս նկատմամբ առաջադրված մեղադրանքները ծանրացվեն, այն էլ ինչ տիպի ծանրացվեն. Տ․Չոբանյանին, Ա․Ախոյանին և Վ․Չախալյանին մեղադրանք առաջադրվեց ՀՀ քրեական օրենսգրքի 34-300-րդ հոդվածի 1-ին մասով (Իշխանության յուրացման փորձում – առանձնապես ծանր հանցանք, որպես պատիժ նախատեսված է 10-15 ազատատազրկում) այն ֆանտաստիկ արարքի համար, որ վերջիններս իբրև թե փորձել են զավթել իշխանությունը՝ բռնություն գործադրելու և բռնություն գործադրելու սպառնալիքի միջոցով, ինչպես նաև ՀՀ Սահմանադրությամբ չնախատեսված այլ եղանակով տիրանալ ՀՀ կառավարության լիազորություններին․․․
Նշված ֆանտաստիկ արարքի կատարումը վարույթն իրականացնող մարմինը հիմնավորում է վերջիններիս կողմից նշված օրը կատարված մի քանի հայտարարություններով, մասնավորապես ընդհանուր տեսանյութերից և կոնտեքստից ծաղկաքաղ արված մի քանի դրվագներով, որոնք սակայն արդեն իսկ մեկ անգամ քննության առարկա դարձվել էին վերջիններիս նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու դատական նիստերի ընթացքում և ՀՀ Դատարանների կողմից որոշում էր կայացվել հատկապես հիմնավոր կասկածի հիմնավորմամբ վերջիններիս նկատմամբ հարուցված միջնորդությունները մերժելու մասին, այսինքն նշված արտահայտությունների և ենթադրյալ գործողությունների մեջ բռնության կամ սպառնալիքի առկայություն չէր արձանագրվել․․․
սակայն դեպքից շուրջ մեկ տարի անց, վարույթն իրականացնող մարմինը որոշեց որ ամեն դեպքում առկա հանցակազմ վերջիններիս արարքներում, դա էլ դեռ մի կողմ առկա է մի առանձնապես ծանր հոդված, որով որքանով որ տեղյակ եմ ՀՀ նորագույն պատմության ընթացքում դեռևս որևէ մեկին մեղադրանք չէր առաջադրվել․․․
Դեռևս այսքանը, վստահ եմ հետաքրքիր դատավարություն է սպասվում առջևում, քանի որ վաղը պատրաստվում են գործով ավարտ հայտնել ու գործը ուղղարկել դատարան․․․»։
Հարակից հրապարակումներ`
- Երասխի դեպքերը կխորանան, կծավալվեն․ Տիգրան Չոբանյան
- Դատարանը մերժել է Վահագն Չախալյանին կալանավորելու վերաբերյալ միջնորդությունը
- Արագած Ախոյան. 1500 թուրք առանց թաքնվելու քայլելով գալիս էր, հրետանուց եթե կրակ բացեին, Շուշին չէինք կորցնի
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա