ԱԻՆ. «Գազել»-ի կողաշրջման հետևանքով մահացել է 5 մարդ, 10 մարդ տեղափոխվել է հիվանդանոց
Երևան-Գյումրի ավտոճանապարհի 50-րդ կմ-ին «GAZel» մակնիշի մարդատար ավտոմեքենայի կողաշրջվելու հետևանքով կա 5 զոհ և 10 տուժած։
ԱԻ նախարարությունից հայտնում են, որ 7 տուժած հոսպիտալացվել է «Արմենիա» ՀԲԿ: 3 տուժած տեղափոխվել է Աշտարակի ԲԿ, որտեղ վերջինների առողջական վիճակը գնահատվել է բավարար։
Փրկարարները դիերը մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենաներին, հոսանքազրկել ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը և իրականացրել են ճանապարհի լվացման աշխատանքներ:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան