ԱՄՆ-ը Թուրքիային չի առաջարկել գնել F-16․ Պետդեպ
Միացյալ Նահանգները չի հաստատել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի այն հայտարարությունը, որ Վաշինգտոնն Անկարային առաջարկել է գնել F-16 կործանիչներ: Էրդողանը կիրակի օրը հայտարարել է, որ ԱՄՆ-ն առաջարկել է ինքնաթիռը վաճառել Թուրքիային՝ F-35 ծրագրում ներդրումների դիմաց, որից Անկարան զրկվեց ռուսական Ս-400 համակարգեր գնելուց հետո: Այս մասին գրում է Ամերիկայի Ձայնը։
«Պետքարտուղարությունը չի հաստատում և չի մեկնաբանում զենքի վաճառքի կամ փոխանցման առաջարկները, քանի դեռ դրա մասին պաշտոնապես տեղեկացված չէ Կոնգրեսը: Ինչ վերաբերում է Թուրքիային, մենք շատ բարձր ենք գնահատում մեր գործընկերությունը ՆԱՏՕ -ի մեր դաշնակցի հետ: Թուրք պաշտոնյաները հրապարակայնորեն հետաքրքրություն են ցուցաբերել F-16 ինքնաթիռ գնելու համար: ԱՄՆ-ն ոչ մի ֆինանսական առաջարկ չի արել F-16-ի վերաբերյալ Թուրքիային»,- ճեպազրույցի ժամանակ ասաց Նեդ Փրայսը:
Ինչ վերաբերում է Անկարայի հեռացմանը F-35 Lightning II բազմաֆունկցիոնալ հինգերորդ սերնդի կործանիչ-ռմբակոծիչների արտադրությունից, Նեդ Փրայսը հայտարարեց, որ «F-35 ծրագիրը անհամատեղելի չէ Ս-400- ի հետ»:
Հարակից հրապարակումներ`
- Թուրքիան հայտարարել է ԱՄՆ-ի կողմից F-16-ի վաճառքից հրաժարվելու դեպքում Սու-35 և Սու-57 գնելու պատրաստակամության մասին
- Պետդեպարտամենտը չի հաստատել ԱՄՆ-ից F-16 կործանիչներ գնելու Թուրքիայի մտադրության մասին տեղեկությունները
- Թուրքիան ԱՄՆ-ին խնդրում է գնել 40 F-16 ինքնաթիռ ՝ օդուժը բարելավելու համար
- Թուրքիան ցանկանում է ԱՄՆ-ից 40 F-16 կործանիչ գնել