Թուրքիայում ԱՄՆ-ի նոր դեսպանի թեկնածությունը հաստատվել է Սենատի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նիստում
ԱՄՆ-ի Սենատի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովը երեկ հաստատել է նախկին սենատոր Ջեֆ Ֆլեյքի թեկնածությունը Թուրքիայում ԱՄՆ-ի դեսպանի պաշտոնի համար։
Ըստ Էրմենիհաբերի՝ հանձնաժողովում հավանության արժանացած թեկնածուն Սենատի ընդհանուր նիստում ևս հաստատվելու դեպքում պաշտոնապես կսկսի կատարել իր պարտականությունները որպես Անկարայում ԱՄՆ-ի նոր դեսպան։
Ջեֆ Ֆլեյքը հանձնաժողովի նիստի ժամանակ արդեն հասցրել է զգուշացնել Թուրքիային, որ Ռուսաստանից հավելյալ զենք գնելու դեպքում ԱՄՆ-ն կարող է նոր պատժամիջոցներ սահմանել։
Նշվում է, որ Ֆլեյքի պաշտոնավարումն համընկնելու է ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունների ամենալարված շրջաններից մեկին։ ՆԱՏՕ-ում երկու դաշնակից պետություններն այժմ հակասություններ ունեն Սիրիայում, բացի այդ էլ Վաշինգտոնն Անկարայի նկատմամբ պատժամիջոցներ է կիրառում այն բանից հետո, երբ Թուրքիան ռուսական S-400 զենիթահրթիռային ՀՕՊ համակարգեր է գնել։
Թուրքիա-ԱՄՆ հարաբերությունները լարված են նաև Ջո Բայդենի կողմից «Հայոց ցեղասպանություն» եզրույթի կիրառման առնչությամբ։
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները